воскресенье, 23 января 2011 г.

Դիմահարդարումն արվեստ է, որի մասին քչերը գիտեն

Դիմահարդարումն արվեստ է, որը պահանջում է ճաշակ, երևակայություն և նկարչական հմտություն: Այն պետք է ընդգծի դեմքի առավելությունները և կոծկի թերությունները. սա է դիմահարդարման ոսկե կանոնը: Սակայն շատ հաճախ հակառակն է պատահում. կանայք, չտիրապետելով դիմահարդարման կանոններին, ոչ միայն փչացնում են դեմքի բնական գեղեցկությունը, այլև ավելի տեսանելի են դարձնում թերությունները: Գոյություն ունի դիմահարդարման երեք տեսակ` առօրյա, գործարար և երեկոյան, որոնք հաճախ մեր հայ կանայք չեն տարբերում: Առօրյա դիմահարդարման ժամանակ պետք է զերծ մնալ դեմքն ավելորդ գրիմով ծանրաբեռնելուց. դա ոչ թե գեղեցիկ է, այլ անբնական, ընդհամնենը պետք է մի փոքր դիմափոշի քսել, իսկ եթե եմքի մաշկը լավ վիճակում է, դա ավելորդ է: Շատ թեթև կարմրաներկով ներկել այտերը և թույլ ստվերաներկով` աչքերը: Շուրթերը կարելի է ներկել թույլ վարդագույն, մարմնագույն շրթներկով կամ անգույն, սակայն փայլուն, յուղային շրթներկով և այսքանով սահմանափակվել: Գործարար-աշխատանքային դիմահարդարման ժամանակ, պետք է օգտագործել փափկեցնող, ապա տոնային քսուքներ, դիմափոշի, որը պետք է լինի մաշկի գույնին համապատասխան, կարմրաներկ, որը, ի տարբերություն առօրյայի, մի փոքր կարող է արտահայտիչ լինել, աչքերն ընդգծել աչքերի մատիտով կամ սուրմայով, սև, արծաթագույն, շագանակագույն կամ ոսկեգույն ստվերաներկով, բայց ոչ թե փայլփլուն, այլ անփայլ, տուշով մի փոքր խտացնել թարթիչները, շուրթերը շատ նրբորեն եզրագծել շուրթերի մատիտով, ապա ոչ վառ, բաց երանգով շրթներկ քսել: Ինչ վերաբերում է երեկոյան դիմահարդարմանը, այստեղ, կարելի է տուրք տալ ազատությանն ու երևակայությանը, սակայն ամենակարևորը` չկորցնել չափի և ճաշակի զգացողությունը: Կարելի է ավելի համարձակ լինել, բայց որպեսզի չկորցնեք գունային ներդաշնակությունը, պետք է գույները համապատասխանեցնել մազերի, աչքերի, հագուստի գույներին:   Դիմահարդարման արվեստի գաղտնիքն այն է, որ դիմահարդարումից հետո դեմքը գեղեցկանա, առանց արտահայտելու, թե ինչ պարագաներ են օգտագործվել:
Տ/Հ

4 комментария:

  1. Քանի որ այժմ ձմեռ է, մաշկն ավելի շատ խոնավացման կարիք ունի, քան ամռանը: Ձմռանը մաշկը հաճախ կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը: Դեմքի մաշկը թարմ պահելու համար պետք է օգտագործել խոնավացնող քսուքներ: Դեմքը խոնավացնելուց հետո այն պատեք երանգավորող կրեմով ու դիմափոշով: Ընդգծեք հոնքերը դրանց համար նախատեսված մատիտով և եզրափակեք դիմահարդարումը շրթներկով:

    ОтветитьУдалить
  2. Նաև ավելացնեմ որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաշկի գույնին մինչ դիմահարդարումն սկսելը: թուխ մաշկ ունեցող աղջիկներին և կանանց խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի բնական գույնից մեկ երանգ բաց քսուքներ, իսկ սպիտակամորթներին` ինչպես համապատասխան երանգի, այնպես էլ մեկ երանգ մուգ քսուքներ. հատկապես ձմռանը դա կօգնի խուսափել շատ գունատ տեսքից:

    ОтветитьУдалить
  3. Շատ հետաքրքիր Էր:Սիրելի կանայք հետեվեք այս օգտակար խորհուրդներին:

    ОтветитьУдалить