вторник, 17 января 2012 г.

Պաշտպանվա՞ծ է արդյոք տեսադիտման համակարգը կոռուպցիայից


Հայաստանում ներդրված տեսադիտման համակարգը չի բերի արձանագրված խախտումների աճի: Նման կարծիք է հայտնել ավտոսիրողների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր` հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նշենք, որ նախօրեին Երեւանում գործարկվել է ճանապարհային երթեւեկության տեսադիտման համակարգը: Առաջին փուլում տեղադրվել են 15 արագաչափեր` Իսակովի պողոտայում 2, Արշակունյաց` 2, Մյասնիկյան` 2, Բագրատունյաց պողոտայում` 2, Լենինգրադյան փողոցում` 2, Թբիլիսյան, Աթենքի, Սարալանջի, Աճառյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա)` մեկական: Բացի այդ, մայրաքաղաքի 10 խաչմերուկներում տեղադրվել են 40 տեսախցիկներ, Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Տեսադիտման համակարգի ներդրումն ընթանում է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխման ծրագրի շրջանակներում:
Տենդերի արդյունքում Հայաստանի ոստիկանությունը 25 տարով պայմանագիր է կնքել Security Dreams ընկերության հետ: 6 տարվա ընթացքում նաախտեսվում է 185 արագաչափ եւ 90 տեսախցիկ տեղադրել Երեւանում եւ մարզերում: 2011-17 թվականենրին նախատեսվում են ներդրումներ 9 մլն 849 հազար 562 եվրոյի չափով: Ընկերությունը տոկոսներ է ստանալու տուգանքներից:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով, ամեն օր հանրապետությունում արձանագրվում է ճանապարհային կանոնների ավելի քան 2 հազար խախտում: Ինչպես ցույց է տվել փորձը, տեսախցիկներով եւ արագաչափերով արձանագրվում է 230-ից 300 խախտում: Գրանցումն ընթանում է մի քանի փուլերով, որոնցից առաջին երկուսում ընդգրկված են Security Dreams-ի մասնագետները:
Ըստ Հովհաննիսյանի, ընկերության մասնակցությունն ու անձնական շահագրգռվածությունը գործնականում բացառում են կոռուպցիոն ռիսկերը: Նոր համակարգի ներդրումը թույլ կտա նվազեցնել մարդկային գործոնի հետ կապված ռիսկերը, քանի որ խախտումների գրանցումն ընթանում է մի քանի փուլերով, այդ փուլերից մեկում տվյալների անհետացումը կարող է լուջր հետաքննության պատճառ դառնալ: Փաստացի, Ճանապարհային ոստիկանությունն ու Security Dreams փոխադարձ վերահսկում են իրար:
Ինչ վերաբերում է անընթեռնելի (կեղտոտ) համարանիշներով մեքենաներին, ըստ Հովհաննիսյանի, դա արդեն խախտում է, եւ ոստիկանությունը պետք է զբաղվի նման վարորդներով: Նա հիշատակել է Ռուսաստանի փորձը, որտեղ տեխնոլոգիաները թույլ են տալիս կարդալ նման համարանիշները:

Комментариев нет:

Отправить комментарий