понедельник, 4 апреля 2011 г.

Հորդանանում հնագույն քրիստոնեական գրքեր են գտել, որոնք կարող են հիմնովին փոխել աստվածաշնչյան պատմությունը


Հորդանանի հյուսիսում քարանձավի մեջ հնագույն ձեռագրեր են գտնվել: Գտածոն, որը 70 գիրք է ներառում, հայտնաբերվել է դեռ 2005-2007թթ., սակայն հանրությանն այդ մասին տեղեկացվել է միայն հիմա: Հավաքածուն թվագրվում է մեր թվարկության առաջին դարով եւ համարվում է քրիստոնեության հնագույն մասունք, հաղորդում Utro.ru-ն:
Գիտնականները կարծում են, որ բանկային քարտի չափով կապարե թիթեղները ներկայացնում են Հայտնության գիրքը:
Ձեռագրերը գրված են հիերոգլիֆներով: Վերծանված մասում պատմվում է մեսիայի, խաչելիության եւ համբարձման մասին: Մասնագետների կարծիքով` գտածոն կարող է հիմնովին փոխել աստվածաշնչյան պատմությունը: Նրանք գտնում են, որ մասունքը վկայում է քրիստոնեության ոչ հրեական ծագման մասին:

Комментариев нет:

Отправить комментарий