понедельник, 4 апреля 2011 г.

Chrome-ն ու Safari-ն ամրացնում են դիրքերը


Internet Explorer-ը, չնայած վերջերս թողարկած իններորդ տարբերակին, համաշխարհային շուկայում զիջում է իր դիրքերը: Մարտ ամսին դիտարկչի մասնաբաժինը նվազել է մինչև 55.9%: Փետրվարին IE-ին պատկանում էր շուկայի 56.8%-ը, իսկ 2010-ի մարտ ամսին` 60.7%-ը:
Net Applications-ի մարտյան հաշվետվության համաձայն՝ երկրորդ ամենատարածված դիտարկիչը Firefox-ն է՝ 21.8% մասնաբաժնով:
Իսկ Chrome-ն ու Safari-ն հաստատել են իրենց դիրքերը. փետրվարին նրանց ցուցանիշները համապատասխանաբար 10.9% և 6.4% էին, իսկ մարտին՝  11.6% և 6.6%: «Սերը դեպի» Opera դիտարկիչը չի փոփոխվել՝ 2.2 %:

Комментариев нет:

Отправить комментарий