четверг, 21 апреля 2011 г.

Օգնության ձեռքեր


Երկրաշարժ և այլ արհավիրքներ ապրած հայ ժողովուրդը հասկանում և կիսում է Ճապոնացիների մեծ վիշտը: Ավերիչ երկրաշարժը մեծ ցավ պատճառեց ինչպես Ճապոնիային, այնպես էլ հարևան և դաշնակից մյուս պետություններին: Ողջ աշխարհը սգալով` փորձում է օգնության ձեռք մեկնել ճապոնացիներին:
ԵԱՀԿ Երևանայն գրասենյակի Ստեփանավան քաղաքի Օրհուս կենտրոնը և կամավոր Ջոյ Նաշնը կազմակերպում են բարեգործական ակցիա Ճապոնիայի երկրաշարժից փրկված մարդկանց համար: Նրանք հավաքում են թղթից պատրաստած կռունկներ, որոնք պետք է վաճառեն արտերկրներում 2 դոլոր արժեքով: Ակցիայաի ողջ հասույթը հանձնելու են Ճապոնիային:
Այս բարեգործական ակցիային մասնակցեց նաև Արարատի Երիտասարդական Բանկ կոմիտեն /ԱԵԲ/: Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնի կամավոր, քիմաիայի ուսուցչուհի Գոհար Մարտիրոսյանը սովորեցրեց երիտասարդներին` ինչպես պատրաստել թղթից կռունկ: Քոլսոն Երիտասարդկան կենտրոնում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին իրենց կամավորական աշխատանքով օգնելու ճապոնացիներին: Պատրաստվեցին շուրջ հարյուր տարբեր գույնի կռունկներ և փաթեթավորեցին` Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնին հանձնելու համար: ԱԵԲ-ի կամավորներն ունեցան իրենց ներդրումը այս սրբազան գործին:






























Комментариев нет:

Отправить комментарий