пятница, 11 марта 2011 г.

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը երկրագնդի առանցքը տեղաշարժել է 10 սանտիմետրով


Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժը Երկրագնդի առանցքը տեղաշարժել է 10 սանտիմետրով, հայտնում է Rian.ru-ն։
Ըստ Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ինստիտուտի՝ Ճապոնիայի երկրաշարժը Երկրագնդի առանցքի վրա ավելի զգալի ազդեցություն է ունեցել, քան 2004 թվականին Սումատրայում տեղի ունեցածը։
Փորձագետները հիշեցրել են, որ 2004 թվականի երկրաշարժը հանգեցրել էր Երկրագնդի առանցքի 6 սմ տեղաշարժի։ Իտալացի սեյսմոլոգների խոսքով, ճապոնական երկրաշարժի հետեւանքները զիջում են միայն պատմության մեջ ամենահզոր՝ 1960 թվականի Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի ազդեցությանը։
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում 8,9 մագնիտուդ հզորությամբ  երկրաշարժ է գրանցվել։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 382 կմ հյուսիս-արեւելք։
Երկրաշարժին հետեւել է հզոր ցունամի, որոշ շրջաններում ալիքների բարձրությունը հասել է 10 մետրի։ Երկրի իշխանությունները մարդկանց զգուշացրել են հեռու մնալ ափից։
Նախնական տվյալներով, զոհվել է 300 մարդ, եւս 350-ն անհետ կորած են համարվում։

Комментариев нет:

Отправить комментарий