суббота, 12 марта 2011 г.

Ալաբինան համերգ է տալու Երեւանում


Մարտի 30-ին ժամը 19:30-ին տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի Ալաբինայի մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Համերգի կազմակերպիչն է «Նուռ Փրոմոուշենս» ընկերությունը:
Ալաբինան պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել դեռեւս երիտասարդ տարիքում: Արագ նվաճելով հայրենիքի բոլոր բեմերը` նա դուրս է եկել միջազգային ասպարեզ: Ալաբինայի ձայնասկավառակների միլիոնավոր օրինակների վաճառքը նրա միջազգային հաջողության միայն սկիզբն էր: 2005 թվականին նա թողարկել է իր հինգերորդ ձայնասկավառակը, որի ձայնագրման աշխատանքներն իրականացվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ Թուրքիայում:
Նրա` 2009 թ.-ին ձայնագրած «Յահադ» երգը Նյու Յորքում կայացած Apple Music Awards-ի ժամանակ արժանանում է «տարվա լավագույն երգ» մրցանակին` համալրելով Ալաբինայի բազում մրցանակների շարքը: Ներկայումս Ալաբինան աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա:
Սպասված երեւանյան համերգին երգչուհին կներկայացնի հին ու սիրված հիթեր, ինչպես նաեւ նոր ստեղծագոծությունները:

Комментариев нет:

Отправить комментарий