пятница, 18 марта 2011 г.

Հայաստանում 3G կապից օգտվում է Հայաստանի քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը


2010թ. լայնաշերտ ցանցի բաժանորդների թիվը հասնում է 150 հազարի (բնակչության 5 տոկոսը կամ տնային տնտեսությունների 19 տոկոսը), իսկ ինտերնետ կապից օգտվողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 200-250 հազար:
Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրապարակած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ. ծրագրային ապահովում եւ ծառայություններ» հետազոտության` հայաստանյան հեռահաղորդակցության ոլորում մինչև 2009թ. գերակշռել է հեռախոսագծով ինտերնետ կապից օգտվող անհատների թիվը (շուրջ 80-85 տոկոս): Սակայն, վերջին 2-3 տարիների ընթացքում ADSL, WiFi/WiMAX և 3G կապի միջոցների համատարած ներդրմամբ զգալիորեն ավելացել է լայնաշերտ ցանցից օգտվողները:
ՁԻՀ-ի հրապարակած հետազոտության համաձայն` ներկայումս շարժական GSM ցանցային ծածկույթն առկա է երկրի տարածքի մոտ 85 տոկոսի, իսկ բնակչության` 95 տոկոսի համար: Ըստ վերլուծության` չնայած 3G կապի վերջին շրջանում լայն տարածմանը, կապի այս տեսակից «օգտվում է Հայաստանի քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը»:
Նշենք, որ հետազոտությունը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS ծրագրի, Էկոնոմիկայի նախարարության եւ այլ կառույցների աջակցությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий