вторник, 1 марта 2011 г.

Գերմանացի ինժեներները ստեղծել են մտքի ուժով կառավարվող ավտոմեքենա



Բեռլինի ազատ համալսարանի AutoNOMOS լաբորատորիայի ինժեներները փորձարկել են մի մեքենա, որը կարելի է կառավարել առանց ձեռքերի օգնության, հայտնում է Reuter գործակալությունը։
Ձևափոխված Volkswagen Passat մակնիշի մեքենան կարելի է կառավարել մտքի ուժով՝ գլխին ամրացված նեյրոնների լրակազմի օգնությամբ, որը գլխուղեղի ազդակները փոխանցում է ամենաժամանակակից ռադարային տեխնոլոգիաների ու տեսախցիկների կիրառման միջոցով։
Մեքենան, որի շարժման ուղղությունն ու արագությունը որոշում է վարորդի ուղեղը, անվանել են MadeInGermany։
Մեքենայի ստեղծման մասին հատնի էր դարձել դեռ անցյալ տարվա աշնանը։
Ռոբոտ մեքենան օգտագործում է հատուկ տեսախցիկներ, լազերային ռադարներ, ինչպես նաև արբանյակային նավիգացիոն համակարգի տվյալներ՝ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին տեսնելու ու երթևեկության հաշվառկը կատարելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий