пятница, 11 марта 2011 г.

Google-ը Ճապոնիայի երկրաշարժից տուժած մարդկանց որոնմանն օգնող մոդուլ է գործարկել


Google ընկերությունը ճապոնական երկրաշարժի արդյունքում տուժած մարդկանց մասին տեղեկություններ ստանալու համար նախատեսված հատուկ մոդուլ է թողարկել։ Այն հասանելի էhttp://japan.person-finder.appspot.com/?lang=en - Person Finder: 2011 Japan Earthquake էջում։
Մոդուլը հնարավորություն  է տալիս անձնական տվյալների եւ լուսանկարի առկայության պարագայում հարցում կատարել կոնկրետ մարդու մասին, ինչպես նաեւ տեղեկություններ տեղադրել տուժածների մասին։ Ծառայությունն աշխատում է անգլերեն եւ ճապոներեն լեզուներով։
Հիշեցնենք, որ ցունամիով ուղեկցված երկրաշարժը Ճապոնիայում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին։ Սեյսմակայանները գրանցել են 8,9 մագնիտուդ հզորություն։ Վերջին տվյալներով, տարերքի զոհերի թիվը կազմել է ավելի քան 300 մարդ։ Հայաստանի ԱԳ նախարարության տվյալներով, Ճապոնիայում գտնվող Հայաստանի 30 քաղաքացիները չեն տուժել։

Комментариев нет:

Отправить комментарий