суббота, 12 марта 2011 г.

Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը 300-400 հազար է. փորձագետ


Ներկայումս Հայաստանում լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը գնահատվում է 100 հազար ընտանիք: Եթե հաշվի առնենք, որ միջինում յուրաքանչյուր ընտանիքում ինտերնետի գծից օգտվում են 3-4 հոգի, ապա Հայաստանում կարելի է ասել, որ լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը   կազմում է 300-400 հազար: Այս մասին մարտի 11-ին IT ակումբի 29-րդ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ինտերնետից օգտվողների աճի դինամիկան անընդհատ արագանում է, ինչն անմիջապես ազդեցությունն է թողնում ինտերնետում հայկական դոմենների ավելացման վրա:
«Հայաստանում ներկայումս գրանցված են 14 հազ. դոմենային անուն: Սակայն վերջին շրջանում է նկատելի է դոմենների գրանցման աճի տեմպերի արագացում»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ իրենց կանխատեսմամբ, եթե նախկինում մեկ տարում գրանցվում էր 1000 անուն դոմեն, ապա ներկայիս դեմենների գրանցման աճի դինամիկան թույլ է տալիս կանխատեսել, որ 1000 դոմեն կարող է գրանցվել ընդամենը չորս-հինգ ամսվա ընթացքում:
Ինչ վերաբերում է դոմենների գնին, ապա այն կազմում է 12 հազ դրամ (մոտ 33 դոլար), մինչդեռ համեմատության համար ասենք, որ օրինակ՝ «.com» կամ «.info» դոմեններում ինտերնետային հասցե (դոմեն) գրանցելը արժե 8-10 դոլար: . Փաստորեն, ստացվում է, որ am տիրույթում դոմեն գրացելը միշտ չէ, որ հասու է բոլորին, օրինակ` ուսանողներին կամ երիտասարդ մասնագետներին:
«Դոմենների գրանցման համար մենք եվրոպական միջին գին են ընտրել` մոտ 25 եվրո»,- ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահը` հանդիպման մասնակից ուսանողներին եւ երիտասարդներին խորհուրդ տալով վերցնել երկրորդ, երրորդ կարգի անվճար դոմեններ, օրինակ poghos.itclub.am:
Դժվար չէ ենթադրել, սակայն, թե նմանատիպ երկրորդ, երրորդ կարգի դոմենային հասցեների օրական այցելուների քանակը որքան կլինի:

Комментариев нет:

Отправить комментарий