вторник, 8 февраля 2011 г.

Արխիվի թվայնացված նյութերը հասանելի կլինեն ինտերնետի միջոցով



Արխիվի թվայնացված նյութերի վերաբերյալ կարելի է ինտերնետի միջոցով ծանոթանալ։ Այդ տեղեկատվությունը հասանելի կլինի ինտերնետում՝ Հայաստանի ազգային արխիվի ինտերնետային կայքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Խոսքը վերաբերում է ինտերնետի միջոցով անհրաժեշտ փաստաթղթի վերաբերյալ անվճար տեղեկատվություն ստացմանը։
Ինչ վերաբերում է բուն տեղեկատվությունը, ապա Ա. Վիրաբյանի խոսքով՝ այդ ամենը կլինի այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է։
«Եթե տեղեկատվությունը անհրաժեշտ է ստանալ շատ արագ, ապա դրա համար անհրաժեշտ կլինի վճարել, իսկ եթե մարդը ցանկանում է տեղեկատվությունը ձեռքբերել սահմանված կարգով, ապա, դրա ձեռքբերումը կլինի անվճար, որոշակի փաստաթղթերի դեպքում միայն, որոնց անվճար տրամադրում է նախատեսված»,-ասաց Ա. Վիրաբյանը՝ նշելով, որ այդուամենայնիվ Հայաստանի ազգային արխիվի վճարովի նյութերի ձեռքբերումը շատ ավելի մատչելի է, քան արտասահմանյան կամ հարեւան երկրների արխիվային նյութերի ձեռքբերումը։
Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խոսքով՝ թվայնացման պարագայում անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար, այլեւս պարտադիր չի լինի ֆիզիկապես գտնվել Հայաստանի ազգային արխիվում, այդ  ամենը հնարավոր կլինի պատզապես էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ։

3 комментария:

  1. Հետաքրքիր էր:Րոպե առ րոպե առաջ ենք գնում:Նման կերպով ժամանակի
    մեծ խնայողություն է լինում, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի ռեալ օգտագործել այն:

    ОтветитьУдалить
  2. Շատ լավ կլինի ժամանակի խնայողության առումով բայց չմոռանանք, որ բոլորը չէ որ կկարողանան օգտվել այս ծառայությունից և դժգոհություն կառաջացնի քաղաքացիների մոտ

    ОтветитьУдалить
  3. Եդպես չեմ կարծում Հայկո յան, ամեն դեպքում հին ձևերը կմնան:ՃՃՃՃՃՃՃՃ
    Հետո մաչդու մտքին տեղ լինի..........

    ОтветитьУдалить