среда, 16 февраля 2011 г.

Բելգիայի արքայազնին զրկել են վարորդական իրավունքից



Բելգիայի թագավոր Ալբերտ 2–րդի կրտսեր որդին՝ արքայազն Լորանը, երթևեկության կանոնները խախտելու համար զրկվել է վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ արքայազնը երթեկության կանոնը խախտել է Բրյուսելում. նա ժամում 82 կմ արագությամբ ընթացել է քաղաքի այնպիսի հատվածում, որտեղ արագությունը չպետք է գերազանցեր ժամում 50 կմ–ը։ Բրյուսելի դատարանը չի հաստատել արքայազնին վարորդական իրավունքից զրկելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ չհերքելով այն։
Իսկ ահա լրատվամիջոցները մեջբերում են նույնիսկ երթևեկության կանոնը խախտելու համար կազմված արձանագրության համարը։

1 комментарий:

  1. ՇԱՏԵԼ ՃԻՇՏ ԵՆ ԱՐԵԼ,ՈՐ ԶՐԿԵԼ ԵՆ` ԹՈՂ ԻՄԱՆԱՆ,ՈՐ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ:

    ОтветитьУдалить