пятница, 4 февраля 2011 г.

Google-ն ընդլայնել է հնարավորությունները

Google Android ՕՀ-ով աշխատող շարժական սարքերի տերերն այժմ Latitude համակարգում կարող են նշել իրենց գտնվելու ճշգրիտ վայրը:

Latitude-ը Google Maps-ի պարամետր է. բավական է, որ օգտագործողն ավելացնի ընկերների ցանկում Google-ի քարտեզներից օգտվող իր ծանոթներին, որից հետո ավելացվածները պետք է թույլատրեն իրենց գտնվելու վայրի ցուցադրումը: Այնուհետև հնարավոր կլինի հետևել, թե որտեղ է տվյալ պահին գտնվում ընկերը:

Նոր Latitude-ն աշխատում է Google Maps 5.1 (Android) քարտեզներով: Նոր ֆունկցիան հնարավորություն է տալիս ոչ թե պարզապես իմանալ ընկերոջ գտնվելու վայրը` կետի տեսքով քարտեզի վրա, այլ իմանալ նրա հստակ գտնվելու վայրը` լինի դա ռեստորան, բար, հյուրանոց, գիշերային ակումբ և այլն:

Որպեսզի «գուգլֆոնի» տերն ընկերներին հայտնի իր գտնվելու վայրը, պետք է պարզապես օգտագործի «Check in» ֆունկցիան: Այդպես ընկերները տեղյակ կլինեն` նա մոտակա ռեստորանում է, թե արդեն ոչ: Եվ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, հնարավոր է անջատել ձեր գտնվելու վայրի ցուցադրությունը:

1 комментарий: