среда, 9 февраля 2011 г.

Հայաստանում գործող թեժ գիծը երեխաներին կպաշտպանի ինտերնետային վտանգներից

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի թեժ գիծն սկսել է զանգեր ստանալ նաեւ ինտերնետային հարցագործությունների վերաբերյալ։ Այսուհետ թեժ գիծը կսկսի պաշտպանել երեխաներին նաեւ ինտերնետային հանցագործություններից։ Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։ Նրա խոսքով՝ թեժ գիծը, որի հեռախոսահամարն է 080061111-ը, կարելի է անվճար զանգահարել 24  ժամ, այն ապահովում է հանրապետական ծածկույթ:
«Սկզբում այս համարով զանգում էին երեխաները, ուսուցիչները կամ ծնողները եւ տեղեկացնում երեխայի կյանքի ինչ-որ դժվարին իրավիճակի մասին եւ համապատասխան մեր աշխատանքային խումբը արձագանքում էր դրանց, սակայն վերջին 1-2 տարում զանգեր ենք ստանում նաեւ ինտերնետի եւ բջջայինի միջոցով կատարված գործողությունների մասին»,-ասաց Մ. Անտոնյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ինտերնետի կամ բջջայինի միջոցով երեխաները ստացվող զանգերը, ոչ ցանկալի հրավերները կամ առանց իրենց գիտության անպատշաճ բովանդակությամբ նամակներ ուղարկելու փաստերը դեռեւս առանձին բնույթ են կրում, եւ լայն տարածում չունեն, սակայն դրանք եւս կարող են տհաճ ավարտ ունենալ։
Մ. Անտոնյանի խոսքով՝  թեեւ նման դեպքերը դեռեւս շատ չեն, բայց ինտերնետը, ինչպես եւ բջջային հեռախոսը, կամաց-կամաց զանգվածային գործածություն են ունենում եւ շուտով խոսելու ենք այդ ամենի միջոցով կատարվող հանցագործությունների թվի տոկոսների մասին։
Նշենք, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել «Մայքրոսոֆթ» եւ «Վորլդ Վիժն» ընկերությունների աջակցությամբ։

2 комментария:

  1. Բավականին հետաքրքիր և տեղին ծրագիր են մշակել:Արդյունավետ կլինի այն առումով, որ կպաշտպանվեն երեխայի իրավունքները և ևս մեկ կառուց հետամուտ կլինի այդ գործունեության իրականացմանը:

    ОтветитьУдалить
  2. Հուսով եմ որ մի օր իսկապես կպաշտպանվեն թե երեխաների և թե փոքրերի իրավունքները:

    ОтветитьУдалить