вторник, 15 февраля 2011 г.

Մարդակերպ ռոբոտը տիեզերքից Twitter կայքում միկրոբլոգ կվարի


Ճապոնական տիեզերական գործակալությունը (JAXA) նախատեսում է Միջազգային տիեզերակայան ուղարկել մարդակերպ ռոբոտի, որն իր գործուղման ընթացքում հետևելու է իր գործընկեր–մարդկանց հոգեբանական վիճակին, ինչպես նաև իր միկրոբլոգն է վարելու Twitter սոցիալական ցանցում։
Տիեզերագնաց–ռոբոտի ստեղծման աշխատանքները տարվում են Տոկիոյի համալսարանի մասնագետների հետ համատեղ։
Ռոբոտը ընդունակ կլինի շփվել մյուս տիեզերագնացների հետ, հասկանալ մարդկային լեզուն ու դեմքի արտահայտությունները, ինչպես նաև լիակատար մասնակցություն ունենալ տիեզերակայանի աշխատանքներին։
Նրա պարտականությունների մեջ, մասնավորապես, կընդգրկվի ուղեծրից Երկիր մոլորակի լուսանկարումը։ Բացի այդ, ռոբոտը կհետևի տիեզերակայանում գտնվողների խոսքին ու դեմքի արտահայտություններին՝ վերլուծելով հավաքած տեղեկությունները, ինչը նրան հնարավորություն կտա, օրինակ, որոշել, թե տիեզերակայանի անձնակազմի անդամներից ով է գտնվում ընկճված վիճակում։
Տիեզերական կյանքի վերաբերյալ իր տպավորությունները ռոբոտը կհաղորդի Twitter կայքի իր միկրոբլոգում։

3 комментария:

  1. Մի տեսակ անհավատալի է թվում:Բայց այս դարում ամեն ինչ սպասելի է:

    ОтветитьУдалить
  2. Համոզված եղիր ետ ինչա որ Ան յան

    ОтветитьУдалить
  3. Հենց մենակ են` որ գրվածա Ճապոնյա` բավարար է հավատալու համար,որ դա ճիշտե:

    ОтветитьУдалить