суббота, 5 февраля 2011 г.

Ի՞նչ է էլեկտրոնային փոստը

Էլեկտրոնային փոստ -ը (հապավումը՝ էլ-փոստ) էլէկտրոնային հաղորդագրությունների փոխանցման միջոց է, նախատեսված մարդկանց օգտագործման համար: Նամակների փոխանցումը իրականացվում է ցանցի միջոցով (հատկապես Ինտերնետի): Ուղարկողը ընտրում է հասցեատիրոջը և նամակները ուղարկվում են հասցեատիրոջ էլեկտրոնային նամակների փոստարկղ: Էլեկտրոնային փոստ արտահայտությունը օգտագործվում է ոչ միայն նշելու որպես ծառայություն, այլ նաև նամակագրություն, իսկ իր անգլերեն հապավմամբ՝ e-mail / email (հապավումը՝ էլեկտրոնային mail ) կամ mail։
էլեկտրոնային փոստը գոյություն ուներ Ինտերնետից առաջ և իրենից ներկայացնում էր մի կարևոր գործիք։ 1965-ին այն ձևավորվեց որպես հաղորդակցման միջոց համակարգիչ օգտագործողների միջև։ SDC-ի Q32-ը, MIT-ի CTSS-ն էլեկտրոնային նամակագրության առաջին համակարգերն էին։ Նրանք արագորեն տարածվեցին ցանցում՝ թույլ տալով օգտագործողներին նամակներ փոխանցել տարբեր համակարգիչների միջոցով։ 1966 թ.-ին AUTODIN համակարգը կարող էր լինել առաջին, որ կթույլատրեր էլ-նամակների փոխանակումը համակարգիչների միջև, սակայն դրանից որոշ ժամանակ առաջ SAGE համակարգն արդեն ուներ նմանատիպ ֆունկցիաներ։
ARPANET ցանցն էլեկտրոնային փոստի զարգացման մեջ հսկայական նպաստ ունեցավ։ Հաշվետվության մեջ նշված է, որ 1969-ին, ցանցի ստեղծումից հետո, տեղի ունեցավ միջհամակարգային նամակների փոխանցում։ 1972-ին, Ռեյ Թոմլինսոնն առաջարկեց օգտագորել այս նշանը @՝ տարանջատելու համար օգտագործողի և մեքենայի անունը։ էլ-փոստի նրա առաջին ծրագրերը՝ SNDMSG և READMAIL-ը, կարևոր դերակատարում ունեցան էլեկտրոնային փոստի զարգացման մեջ, որոնք էլ իրենց ճանաչվածությունն ընդլայնեցին շնորհիվ ARPANET-ի։
Էլեկտրոնային նամակի ընթացքը կառավարվում է բազմաթիվ ստանդարտներով։ SMTP-ին ծառայում է հաղորդագրության ուղարկմանը, POP և IMAP-ն էլ վերաբաշխում են նամակները իրենց հասցեատերերին։
1.    Ուղարկողի MUA-ն (Mail User Agent ou client de messagerie) SMTP-ի միջոցով ուղարկում է նամակը հաղորդագրությունների սերվերին կամ MTA-ին, Mail Transfer Agent։
2.    Առաջին MTA-ն ուղարկում է նամակը դեպի հասցեատիրոջ դոմեյնը հյուրընկալող MTA-ն։ Վերջնական MTA-ն առաքում է MDA-ին (Message Delivery Agent), որն էլ նամակների արկղի կառավարման ներքո է գտնվում։
3.    Հասցեատերը MUA-ի միջոցով հարցում է կատարում իր հաղորդագրությունների սերվերին նոր նամակների մասին՝ օգտագործելով IMAP կամ POP։
4.    Հասցեատերն իր զննարկիչի միջոցով հարցում է ուղարկում ինտերնետային կայքի սերվերին՝ MDA-ի վրա նոր հաղորդագրությունները գտնելու համար։
5.    Սերվերն ուղարկում է նամակը հասցեատիրոջ MUA-ին։
Ինտերնետի բազմաթիվ մատակարարներ իրենց օգտագործողներին տալիս են առնվազն մեկ էլեկտրոնային հասցե։ Բազմաթիվ կայքեր առաջարկում են նաև վճարովի և անվճար հասցեներ։

3 комментария: