понедельник, 31 января 2011 г.
Մեծ պատ (Great Wall)
Չինական պատն ունի 1500 մղոն երկարություն: Այդ պարսպի կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ. 500 տարի առաջ քիների առաջնորդ Քինի կողմից և ավարտվել 1368 թվականին: Այն շատ բարձր է, ձգվում է սարերի հովիտներից մինչև գագաթները` անցնելով 7 նահանգների միջով: Յուրաքանչյուր մղոն կառուցվել է ձեռքով` աղյուսներից և հողից: Մեծ պատի կառուցման նպատակն էր` տարբեր պաշտպանական օղակները միացնելը: Ասում են, որ ամեն մի պատը կառուցելու համար պահանջվել է 10 տարի: Մարդիկ կարող են այնտեղ քայլել ինչպես արահետով:
воскресенье, 30 января 2011 г.
суббота, 29 января 2011 г.
Կանացի արցունքները նվազեցնում են տղամարդկային լիբիդոն
Իսրայելցի գիտնականները պարզել են, որ կանացի արցունքների հոտը նվազեցնում է տղամարդկանց մոտ թեսթոստերոնի մակարդակը։ Այդ մասին գրում է Le Temps-ը՝ հիմնվելով Science ամսագրի հրապարակման վրա։ Այս հայտնագործությունը առաջին անգամ հանգեցնում է այն մտքին, որ կանացի արցունքներում քիմիական տարրեր կան։
Հայտնաբերվել է, որ «էմոցիոնալ» արցունքների կազմը տարբերվում է «ակամա» արցունքների կազմից, որոնք մաքրում եւ պաշտպանում են աչքը։ Առաջիններում 24 տոկոսով բարձր է պրոտեինների քանակը։
Այսպիսով՝ արցունքները կանանց համար պաշտպանության միջոց են՝ նվազեցնելով տղամարդկանց ցանկությունը, կանայք ինքնապաշտպանվում են, գտնվելով հոգեբանորեն թույլ վիճակում։
Հայտնաբերվել է, որ «էմոցիոնալ» արցունքների կազմը տարբերվում է «ակամա» արցունքների կազմից, որոնք մաքրում եւ պաշտպանում են աչքը։ Առաջիններում 24 տոկոսով բարձր է պրոտեինների քանակը։
Այսպիսով՝ արցունքները կանանց համար պաշտպանության միջոց են՝ նվազեցնելով տղամարդկանց ցանկությունը, կանայք ինքնապաշտպանվում են, գտնվելով հոգեբանորեն թույլ վիճակում։
четверг, 27 января 2011 г.
Այսօր լրանում է հայկական բանակի ստեղծման 19-ամյակը:
Այն ստեղծվեց ճիշտ այն պահին, երբ հարցականի տակ էր մեր անակխությունը: Ձևավորվեց և տարիների ընթացքում հզորացավ: Հայոց բանակը մեր ազգային հպարտությունն է, իսկ հակառակորդների համար` զսպվածության և զգոնության մղող հզոր գործոն: Այսօր մենք ունենք կայուն պետականություն, հզոր բանակ, որի հուսալի պաշտպանությամբ ապահով են մեր երկրի սահմանները եւ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կառուցում է իր նոր, ազատ կյանքը: Մենք խոնարհվում ենք բոլոր այն զինվորների հիշատակի առջև, ովքեր ոչինչ չխնայեցին այսօրվա ու վաղվա Հայաստանի համար, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
среда, 26 января 2011 г.
Գիտեք որ...

вторник, 25 января 2011 г.
2011-ը Նապաստակի տարի է

Տ/Հ
понедельник, 24 января 2011 г.
Ոչ ծխախոտին

воскресенье, 23 января 2011 г.
Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած...

Տ/Հ
Դիմահարդարումն արվեստ է, որի մասին քչերը գիտեն
Դիմահարդարումն արվեստ է, որը պահանջում է ճաշակ, երևակայություն և նկարչական հմտություն: Այն պետք է ընդգծի դեմքի առավելությունները և կոծկի թերությունները. սա է դիմահարդարման ոսկե կանոնը: Սակայն շատ հաճախ հակառակն է պատահում. կանայք, չտիրապետելով դիմահարդարման կանոններին, ոչ միայն փչացնում են դեմքի բնական գեղեցկությունը, այլև ավելի տեսանելի են դարձնում թերությունները: Գոյություն ունի դիմահարդարման երեք տեսակ` առօրյա, գործարար և երեկոյան, որոնք հաճախ մեր հայ կանայք չեն տարբերում: Առօրյա դիմահարդարման ժամանակ պետք է զերծ մնալ դեմքն ավելորդ գրիմով ծանրաբեռնելուց. դա ոչ թե գեղեցիկ է, այլ անբնական, ընդհամնենը պետք է մի փոքր դիմափոշի քսել, իսկ եթե եմքի մաշկը լավ վիճակում է, դա ավելորդ է: Շատ թեթև կարմրաներկով ներկել այտերը և թույլ ստվերաներկով` աչքերը: Շուրթերը կարելի է ներկել թույլ վարդագույն, մարմնագույն շրթներկով կամ անգույն, սակայն փայլուն, յուղային շրթներկով և այսքանով սահմանափակվել: Գործարար-աշխատանքային դիմահարդարման ժամանակ, պետք է օգտագործել փափկեցնող, ապա տոնային քսուքներ, դիմափոշի, որը պետք է լինի մաշկի գույնին համապատասխան, կարմրաներկ, որը, ի տարբերություն առօրյայի, մի փոքր կարող է արտահայտիչ լինել, աչքերն ընդգծել աչքերի մատիտով կամ սուրմայով, սև, արծաթագույն, շագանակագույն կամ ոսկեգույն ստվերաներկով, բայց ոչ թե փայլփլուն, այլ անփայլ, տուշով մի փոքր խտացնել թարթիչները, շուրթերը շատ նրբորեն եզրագծել շուրթերի մատիտով, ապա ոչ վառ, բաց երանգով շրթներկ քսել: Ինչ վերաբերում է երեկոյան դիմահարդարմանը, այստեղ, կարելի է տուրք տալ ազատությանն ու երևակայությանը, սակայն ամենակարևորը` չկորցնել չափի և ճաշակի զգացողությունը: Կարելի է ավելի համարձակ լինել, բայց որպեսզի չկորցնեք գունային ներդաշնակությունը, պետք է գույները համապատասխանեցնել մազերի, աչքերի, հագուստի գույներին: Դիմահարդարման արվեստի գաղտնիքն այն է, որ դիմահարդարումից հետո դեմքը գեղեցկանա, առանց արտահայտելու, թե ինչ պարագաներ են օգտագործվել:
Տ/Հ
Подписаться на:
Сообщения (Atom)