суббота, 29 января 2011 г.

Կանացի արցունքները նվազեցնում են տղամարդկային լիբիդոն

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ կանացի արցունքների հոտը նվազեցնում է տղամարդկանց մոտ թեսթոստերոնի մակարդակը։ Այդ մասին գրում է Le Temps-ը՝ հիմնվելով Science ամսագրի հրապարակման վրա։ Այս հայտնագործությունը առաջին անգամ հանգեցնում է այն մտքին, որ կանացի արցունքներում քիմիական տարրեր կան։
Հայտնաբերվել է, որ «էմոցիոնալ» արցունքների կազմը տարբերվում է «ակամա» արցունքների կազմից, որոնք մաքրում եւ պաշտպանում են աչքը։ Առաջիններում 24 տոկոսով բարձր է պրոտեինների քանակը։
Այսպիսով՝ արցունքները կանանց համար պաշտպանության միջոց են՝ նվազեցնելով տղամարդկանց ցանկությունը, կանայք ինքնապաշտպանվում են, գտնվելով հոգեբանորեն թույլ վիճակում։

7 комментариев:

  1. Լիբիդոն կամ լիբիդոյի էներգիան (լատ. libido – ուզել, ցանկանալ, ձգտել) հոգեվերլուծության հիմնական հասկացություններից է, որն առաջադրել է Զիգմունդ Ֆրոյդը: Լիբիդո կոչվում է սեքսուալ (կյանքի, Էրոսի) բնազդների էներգիան։ Դա հոգեկան էներգիայի որոշակի քանակ է, որը լիցքաթափվում է սեռական վարքում կամ սուբլիմացիայի միջոցով։ Կարլ Գուստավ Յունգը լիբիդոն մեկնաբանում էր որպես հոգեկան էներգիա, որի տարատեսակներից մեկն էլ հանդիսանում է սեռական էներգիան։ Ըստ Զ.Ֆրոյդի լիբիդոն մարդու հոգեսեքսուալ զարգացման ընթացքում տեղափոխվում է զարգացման փուլին համապատասխան էրոգեն շրջան՝ մարմնի մի մաս, որը կապված է որևիցե սեռական բնազդի հետ։ Որպես էրոգեն շրջաններ առանձնացնում եմ բերանը, անուսը և սեռական օրգանները։

    ОтветитьУдалить
  2. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  3. Շնորհակալություն
    Ինձանից առաջ անցար

    ОтветитьУдалить
  4. apren Haykon u Suron!!!!!!!!!!! Hayk jan mish tenc aktiv exir!!!!!!!!!!

    ОтветитьУдалить
  5. Շատ հետաքրքիր Էր:Շնորհակալություն Հայկոյին և Սուրենին:

    ОтветитьУдалить