вторник, 8 февраля 2011 г.

KDWin 2010-ը շուտով անվճար կդառնա բոլոր օգտագործողների համար


KDWin 2010 ծրագիրը թողարկվել է 2010թ. մարտին ու վճարովի է. ՀՀ քաղաքացիների համար ծրագրի արժեքը 10 դոլար է, իսկ այլ օգտագործողների համար՝ 25: Ծրագրի հեղինակ Ռաֆիկ Մարությանը տեղեկացրել է, որ շուտով KDWin-ը  կդառնա անվճար, քանի որ «ոչ բոլորն են կարող այդքան վճարել մեկ ծրագրի համար»:
KDWin 2010-ն աշխատում է Windows XP, Vista, Windows 7 օպերացիոն համակարգերում և ունի ավելի կատրելագործված ինտերֆեյս: Նշենք նաև, որ այն միանում է շատ կարճ ժամանակում՝ համեմատած նախկին տարբերակների հետ:
Տարբեր լեզուներով գրելու համար նախատեսված ծրագիրը, որից օգտվում են գրեթե բոլոր հայ օգտագործողներն, առաջին անգամ թողարկվել է 1997թ.: Հեղինակն այժմ աշխատում է ԱՄՆ-ում՝ որպես Synopsys ընկերության վերլուծության ու զարգացման մենեջեր:
Ծրագիրը ձեռք բերել կարելի է http://rafm.web.officelive.com/ArmeniaUnicodeSupport.aspx կայքից:

4 комментария:

  1. Հուսանք որ այդպես կլինի և հասանելի կլինի բոլորին:

    ОтветитьУдалить
  2. Ես արդեն ունեմ ում որ պետքա ասեք կուղարկեմ

    ОтветитьУдалить
  3. Առաջարկւմ եմ ուղարկես ես կտեղադրեմ բլոգում և ում հետաքրքրի թող վերցնի

    ОтветитьУдалить
  4. Իհարկե կուղարկեմ Սուրեն ջան

    ОтветитьУдалить