пятница, 27 января 2012 г.

Շնորհավոր ծնունդդ Հայոց Բանակ


Շնորհավորում եմ ձեզ Հայոց Բանակի 20 ամյակի կապակցությամբ: Այսօրը նշանակալից է նրանց համար ովքեր դեռ զինվոր չեն դարձել, նրանց համար ովքեր արդեն ծառայել են, և նույնիսկ նրանց մայրերի, քույրերի և ընկերուհիների համար, որոնք համբերատար սպասել և հոգեպես ծառայել են նրանց հետ 2 տարի շարունակ:
Առողջություն, ուժ և կորով ձեզ, հարգելի զինվոր:
Սահմանում արթուն կանգնած մեր հայ զինվոր, շնորհավոր տոնդ:

воскресенье, 22 января 2012 г.

Հաքերները գտել են iPhone-ը եւ iPad-ը կոտրելու եղանակը


Dev Team-ի (այն մասնագիտացած է Apple-ի ծրագրերը կոտրելով) ծրագրավորողները, հայտնել են այն մասին, որ  iPhone 4S-ի եւ  iPad 2-ի համակարգեր ներթափանցելու ծրագիրն արդեն գրեթե պատրաստ է:
Մինչեւ վերջերս ընկերության սարքերը անձեռնմխելի էին, քանի որ ստեղծված էին A5 միկրոպրոցեսորների հիման վրա:  Նման պրոցեսորներ  են տեղադրված Apple-ի թողարկած  վերջին 2 ` iPhone 4S եւ iPad 2 մոդելներում: Դրանց պատճառով օգտագործողները չէին կարողանում իրենց  ապրանքների վրա անօրինական ծրագրեր տեղադրել:
Ջեյլբրեյքը սեփականատերերին է առաջարկում Apple-ի համակարգ լիովին մուտք գործելու տարբերակ:   Այն թույլ է տալիս ընդլայնել սարքի հնարավորությունները: Գոյություն ունի ջեյլբրեյքի 2 տարբերակ, որը կախյալ է,  աշխատում է միայն սարքի միանալուց հետո, եւ մյուսը լիակատար, որը կաշխատի որոնումը թարմացնելուց կամ վերականգնելուց առաջ:
Ըստ Dev Team-ի ծրագրավորողների` «նոր A5 Corona ջեյլբրեյքի բոլոր տեխնիկական արգելքները հաղթահարված են, մնում է միայն նվազեցնել սխալների թիվը»:
Ծրագիրը հասանելի կլինի մի քանի տարբերակներով: Այն կաշխատի Mac եւ PC սարքերի վրա, գրում է «gazeta.ru»-ն:

четверг, 19 января 2012 г.

Microsoft-ը նոր ֆայլային ReFS համակարգ է ներկայացրել


«Microsoft» ընկերությունը ներկայացրել է նոր ReFS (Resilient File System) ֆայլային համակարգը, որն առաջիկայում կհարմարեցվի Windows Server 8-ին:
Նոր համակարգն իր հիմքում պահպանում է  գոյություն ունեցող NTFS ֆայլային համակարգի տարրերը` հետադարձ համատեղելիության ապահովման համար,  եւ միաժամանակ առաջարկում է տեղեկատվության պահպանման նոր սերդի տեխնոլոգիական առավելություններ:
Նոր համակարգի առանձնահատկություններից են մեծ ծավալի տվյալների, ֆայլերի հետ աշխատելու կարողությունը,  տվյալների վնասումը կանխելու լրացուցիչ մեխանիզմների առկայությունը, ռեսուրսների միավորումն ու վիրտուլացումը,  ֆայլային համակարգի ստեղծման եւ կառավարման գործընթացի հեշտացումը, գրում է SecurityLab-ը:

вторник, 17 января 2012 г.

Պաշտպանվա՞ծ է արդյոք տեսադիտման համակարգը կոռուպցիայից


Հայաստանում ներդրված տեսադիտման համակարգը չի բերի արձանագրված խախտումների աճի: Նման կարծիք է հայտնել ավտոսիրողների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր` հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նշենք, որ նախօրեին Երեւանում գործարկվել է ճանապարհային երթեւեկության տեսադիտման համակարգը: Առաջին փուլում տեղադրվել են 15 արագաչափեր` Իսակովի պողոտայում 2, Արշակունյաց` 2, Մյասնիկյան` 2, Բագրատունյաց պողոտայում` 2, Լենինգրադյան փողոցում` 2, Թբիլիսյան, Աթենքի, Սարալանջի, Աճառյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա)` մեկական: Բացի այդ, մայրաքաղաքի 10 խաչմերուկներում տեղադրվել են 40 տեսախցիկներ, Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Տեսադիտման համակարգի ներդրումն ընթանում է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխման ծրագրի շրջանակներում:
Տենդերի արդյունքում Հայաստանի ոստիկանությունը 25 տարով պայմանագիր է կնքել Security Dreams ընկերության հետ: 6 տարվա ընթացքում նաախտեսվում է 185 արագաչափ եւ 90 տեսախցիկ տեղադրել Երեւանում եւ մարզերում: 2011-17 թվականենրին նախատեսվում են ներդրումներ 9 մլն 849 հազար 562 եվրոյի չափով: Ընկերությունը տոկոսներ է ստանալու տուգանքներից:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով, ամեն օր հանրապետությունում արձանագրվում է ճանապարհային կանոնների ավելի քան 2 հազար խախտում: Ինչպես ցույց է տվել փորձը, տեսախցիկներով եւ արագաչափերով արձանագրվում է 230-ից 300 խախտում: Գրանցումն ընթանում է մի քանի փուլերով, որոնցից առաջին երկուսում ընդգրկված են Security Dreams-ի մասնագետները:
Ըստ Հովհաննիսյանի, ընկերության մասնակցությունն ու անձնական շահագրգռվածությունը գործնականում բացառում են կոռուպցիոն ռիսկերը: Նոր համակարգի ներդրումը թույլ կտա նվազեցնել մարդկային գործոնի հետ կապված ռիսկերը, քանի որ խախտումների գրանցումն ընթանում է մի քանի փուլերով, այդ փուլերից մեկում տվյալների անհետացումը կարող է լուջր հետաքննության պատճառ դառնալ: Փաստացի, Ճանապարհային ոստիկանությունն ու Security Dreams փոխադարձ վերահսկում են իրար:
Ինչ վերաբերում է անընթեռնելի (կեղտոտ) համարանիշներով մեքենաներին, ըստ Հովհաննիսյանի, դա արդեն խախտում է, եւ ոստիկանությունը պետք է զբաղվի նման վարորդներով: Նա հիշատակել է Ռուսաստանի փորձը, որտեղ տեխնոլոգիաները թույլ են տալիս կարդալ նման համարանիշները: