среда, 27 апреля 2011 г.





   Արարատի Երիտասարդական Բանկ-ի 

    կողմից դրամաշնորhի արժանացած  

                        ծրագրերից մեկը

Ժամը`
6 Մայիս · 14:30 - 15:30

Վայրը
ք. Արարատ Պարույր Սևակի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում

Մանրամասներ
Ներկայացվում է Արարատի երիտասարդական բանկ կոմիտեի կողմից դրամաշնորհի արժանացած ծրագրերից մեկը:

Արարատի /Պատանիներ/ խումբը ներկայացնում է /սերը կյանքի շարժիչ ուժն է/ հավերժական թեմայով թատրոն, որի ընթաքցքում կարող եք ականտես լինել Ռուբեն Թուսյանի դատավարությանը` ըստ խմբի

четверг, 21 апреля 2011 г.

Օգնության ձեռքեր


Երկրաշարժ և այլ արհավիրքներ ապրած հայ ժողովուրդը հասկանում և կիսում է Ճապոնացիների մեծ վիշտը: Ավերիչ երկրաշարժը մեծ ցավ պատճառեց ինչպես Ճապոնիային, այնպես էլ հարևան և դաշնակից մյուս պետություններին: Ողջ աշխարհը սգալով` փորձում է օգնության ձեռք մեկնել ճապոնացիներին:
ԵԱՀԿ Երևանայն գրասենյակի Ստեփանավան քաղաքի Օրհուս կենտրոնը և կամավոր Ջոյ Նաշնը կազմակերպում են բարեգործական ակցիա Ճապոնիայի երկրաշարժից փրկված մարդկանց համար: Նրանք հավաքում են թղթից պատրաստած կռունկներ, որոնք պետք է վաճառեն արտերկրներում 2 դոլոր արժեքով: Ակցիայաի ողջ հասույթը հանձնելու են Ճապոնիային:
Այս բարեգործական ակցիային մասնակցեց նաև Արարատի Երիտասարդական Բանկ կոմիտեն /ԱԵԲ/: Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնի կամավոր, քիմաիայի ուսուցչուհի Գոհար Մարտիրոսյանը սովորեցրեց երիտասարդներին` ինչպես պատրաստել թղթից կռունկ: Քոլսոն Երիտասարդկան կենտրոնում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին իրենց կամավորական աշխատանքով օգնելու ճապոնացիներին: Պատրաստվեցին շուրջ հարյուր տարբեր գույնի կռունկներ և փաթեթավորեցին` Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնին հանձնելու համար: ԱԵԲ-ի կամավորներն ունեցան իրենց ներդրումը այս սրբազան գործին:






























среда, 6 апреля 2011 г.

AYB

















Ժամը`

Արարատի Երիտասարդական     
           Բանկ-ի կողմից դրամաշնորների հանձնման  
         արարողություն








9 Ապրիլ · 15:00 - 16:30

Վայրը
Արարատի մարզ, ք. Արարատ, Իսահակյան 3, Քոլսոն երիտասարդական կենտրոն ՀԿ-ում

Մանրամասներ
Միջոցառման ժամանակ` երիտասարդական բանկի անդամների կողմից կազմակերպված ցերեկույթից անմիջապես հետո, տեղի կունենա դրամաշնորհի արժանացած մասնակիցների, խմբերի դրամաշնորների պաշտոնական հանձնման արարողությունը:

вторник, 5 апреля 2011 г.

Հայկական կայքերի միայն կեսն է գտնվում .am դոմենային գոտում


Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ.-ի փետրվարի վերջի դրությամբ հետևյալն է` .am - 50%, .com - 32%, .ru - 7%, .net - 3% և այլ դոմեններ - 8%: 2010թ.-ի նոյեմբերի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով և .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնբաժինն աճել է 1 տոկոսային կետ: Մնացած գոտիների համար փոփոխությունների չեն եղել:
Circle.am-ի և «Բիզնես 24»-ի համատեղ պատրաստված զեկույցի համաձայն՝ 2010-2011թթ.-ի փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ի հայտ է բերում հետևյալ պատկերը` .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 3 տոկոսային կետով, .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է 5 տոկոսային կետով և .ru դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով:
Իսկ ինչ վերաբերում է հոսթինգին, ապա հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի նվազման միտումը շարունակական բնույթ է կրում: 2011թ.-ի փետրվարի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղակայված են Հայաստանում և 82%-ը` արտասահմանում: 2010թ.-ի փետրվարի տվյալների համեմատությամբ` հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 6 տոկոսային կետով կամ 25%-ով: Ընդ որում,  միայն ձմռան 3 ամ

понедельник, 4 апреля 2011 г.

Chrome-ն ու Safari-ն ամրացնում են դիրքերը


Internet Explorer-ը, չնայած վերջերս թողարկած իններորդ տարբերակին, համաշխարհային շուկայում զիջում է իր դիրքերը: Մարտ ամսին դիտարկչի մասնաբաժինը նվազել է մինչև 55.9%: Փետրվարին IE-ին պատկանում էր շուկայի 56.8%-ը, իսկ 2010-ի մարտ ամսին` 60.7%-ը:
Net Applications-ի մարտյան հաշվետվության համաձայն՝ երկրորդ ամենատարածված դիտարկիչը Firefox-ն է՝ 21.8% մասնաբաժնով:
Իսկ Chrome-ն ու Safari-ն հաստատել են իրենց դիրքերը. փետրվարին նրանց ցուցանիշները համապատասխանաբար 10.9% և 6.4% էին, իսկ մարտին՝  11.6% և 6.6%: «Սերը դեպի» Opera դիտարկիչը չի փոփոխվել՝ 2.2 %:

Հորդանանում հնագույն քրիստոնեական գրքեր են գտել, որոնք կարող են հիմնովին փոխել աստվածաշնչյան պատմությունը


Հորդանանի հյուսիսում քարանձավի մեջ հնագույն ձեռագրեր են գտնվել: Գտածոն, որը 70 գիրք է ներառում, հայտնաբերվել է դեռ 2005-2007թթ., սակայն հանրությանն այդ մասին տեղեկացվել է միայն հիմա: Հավաքածուն թվագրվում է մեր թվարկության առաջին դարով եւ համարվում է քրիստոնեության հնագույն մասունք, հաղորդում Utro.ru-ն:
Գիտնականները կարծում են, որ բանկային քարտի չափով կապարե թիթեղները ներկայացնում են Հայտնության գիրքը:
Ձեռագրերը գրված են հիերոգլիֆներով: Վերծանված մասում պատմվում է մեսիայի, խաչելիության եւ համբարձման մասին: Մասնագետների կարծիքով` գտածոն կարող է հիմնովին փոխել աստվածաշնչյան պատմությունը: Նրանք գտնում են, որ մասունքը վկայում է քրիստոնեության ոչ հրեական ծագման մասին: