Ոչ ծխախոտին
Հոգեբանները հաստատում են, որ ծխելուն հակված են ամաչկոտները, վախկոտները, նյարդայինները, այսինքն` նրանք, ովքեր շրջապատի մարդկանց ռեակցիաները, անձնական դժվարությունները և անհաջողությունները միանգամայն բուռն են ապրում: Ծխախոտի ծխի քրոմոտոգրաֆիական տարրալուծումը ցույց է տվել, որ բացի նիկոտինից, ծխախոտի մեջ առկա են նաև նաֆթալինի, ֆենոլի ածանցյալներ և այլ վնասակար նյութեր: Ածխածնի օքսիդի` այդ վնասակար գազի մեծ մասը կլանվում է մարդու օրգանիզմի կողմից: Բայց կան ծխախոտի որոշ տեսակների սերմեր նիկոտին ամենևին չեն պար;ունակում, դրա փոխարեն հարուստ են սպիտակուցներով: Այդ սերմերն ավելացնում են անասնակերի մեջ` սննդարարությունը բարձրացնելու համար: Իսկ ինչպես է բազմանում և աճում ծխախոտը: Ծխախոտն ուժեղ բուրմունք ունի, որը հրապուրում է գիշերային թիթեռներին. հենց այդ թիթեռներն են մասնակցում ծխախոտի ծաղիկների փոշոտմանը: Այդ կարգին պատկանող բույսերը էվոլյուցիայի ընթացքում հարմարվել են, դրանց ծաղիկները սկսում են եթերային յուղեր արտազատել մութն ընկնելիս: Բուրավետ ծխախոտը ցերեկային միջատների կարիքը չունի, ցերեկները ծաղիկները ոչ միայն չեն բուրում, այլև փակ են, ամուր սեղմված, որպեսզի դրանց վրա անկոչ « հյուրերե չնստեն և զուր չթափեն թանկարժեք ծաղկափոշին: Գիշերային միջատներին ոչ միայն ծաղիկների բույրն է գրավում, այլև` գույնը: Բուրավետ ծխախոտի ծաղիկներն առավել հաճախ սպիտակ են և լավ տեսանելի մթության մեջ: Կան նաև կարմրակապտավուն ծաղիկներ ունեցող ծխախոտներ, բայց դրանք աճեցվում են արհեստական պայմաններում:
tepet mish xosvel ev xosvume ayn masin vor cxel@ vnasakare aroxchutyan@ aynuamenayniv mer irakanuyan mej voch te nvazum ayl or ori avelanumen cxoxner@.menq shat urax klinenq ete mi or liovin verana cxaxot@.
ОтветитьУдалитьԵս նույն պես կլինեմ երջանիկների շարքում:)
ОтветитьУдалить