пятница, 10 июня 2016 г.

2016 թվականի հունիսի 8 -ին Արարատում <<<<Քոլսոն>>Երիտասարդական կենտրոն>> ՀԿ-ի, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի , ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ի ջանքերով Արարատում բացվեց Արարատի ԻնֆոՏունը:

понедельник, 26 марта 2012 г.

ՍԵՄԻՆԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ


“Կանանց ռեսուրսային կենտրոն” ՀԿ-ն 2012 մարտի 23-24-ը Արարատ քաղաքի “Քոլսոն երիտասարդական կենտրոն” ՀԿ-ում անցկացրեց կանանց և աղջիկների մասնակցությամբ երկօրյա սեմինարները, որի ընթացքում ներկայացվեցին ակտիվիզմի, շահերի պաշտպանության, PR տեխնոլոգիաների և իմիջի մասին թեմաներ: Սեմինարները վարում էին “Կանանց ռեսուրսային կենտրոն” ՀԿ-ի կամավորներ Տաթևիկ Սմբատյանը, Անեթ Շահմիրյանը, Քնարիկ Մկրտչյանը և Սիրանուշ Դավթյանը: Սեմինարներին մասնակցում էին “ՔԵԿ”-ի ակտիվ կամավորները: Հատկանշական էր, որ ներկայացված նյութին համապատասխան անցակացվում էր վարժություն և մասնակիցների կողմից այն ներկայացվում դերախաղով:
Երկօրյա սեմինարն ավարտվեց բուռն քննարկումներով նորից հանդիպելու և համատեղ միջոցառում կազմակերպելու ակնկալիքով:











среда, 7 марта 2012 г.

Կինը չբացահայտված առեղծված է: Կնոջ հոգին նման է անսահման էջերով գրքի: Տղամարդիկ շատ հաճախ չեն նկատում կնոջ խելքն ու գեղեցկությունը, և այստեղից էլ առաջանում է գենդերային անհավասարություն:) 


<Քոլսոն> Երիտասարդակն Կենտրոնը մարտի 8-ի կապակցությամբ սրտանց շնորհավորում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ցանկանում,որ տղամարդիկ կնոջը հիշեն ոչ թե տարվա մեջ մեկ օր կամ մեկ ամիս,այլ կնոջ համար տոն լինեն տարվա բոլոր ամիսները ու օրերը: Կանանց եւ աղջիկներին ցանկանում ենք քաջ առողջություն,կանացի երջանկություն և անչափ ժպիտներ:

вторник, 6 марта 2012 г.

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԱՅԼԵՎՍ ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ՉԷ



Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորել է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, ում ունեցվածքը գնահատվում է 68,5 միլիարդ դոլար: Նա երկրորդ տեղն է մղել ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսին, ում ակտիվները գնահատվել են 62,4 միլիարդ դոլար: Տարվա ընթացքում երկու գործարարների ունեցվածքն աճել է 11%-ով:
Ցուցակի երրորդ տեղում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն է` 43,8  միլիարդով: Չորրորդը կահույքի IKEA խանութների ցանցի հիմնադիր Ինգվար Քամփրադն է` 42,5 մլրդ դոլար ունեցվածքով: Նա էլ դարձել է ամենահարուստ եվրոպացին: Հինգերորդ տեղում ֆրանսիացի Բեռնար Առնոն է`Moet Hennessy Louis Vuitton ընկերության սեփականատերը: Նրա կարողությունը գնահատվում է 42,3 մլրդ դոլար:
Ասիայի ամենահարուստ բնակիչ է ճանաչվել հնդկաստանցի գործարար Մուկեշ Ամբանին: Նրա կարողությունը գնահատվում է 26,8 միլիարդ դոլար, եւ նա զբաղեցնում է 11-րդ տեղը: Ամենաշատն իր կապիտալը կարողացել է մեծացնել բրազիլացի նավթային մագնատ Այկե Բատիշտան. տարվա ընթացքում նրա կարողությունը աճել է  32%-ով` մինչեւ 29,8  մլրդ դոլար: Նա ցուցակում 10-րդ տեղն է զբաղեցնում:
Ռուսաստանի ամենահարուստ գործարար է ճանաչվել  «Մետալոինվեստ» ընկերության համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը գնահատվում է  20,1  մլրդ դոլար: Նրան են պատկանում նաեւ  Facebook-ի  5,5%  բաժնետոմսերը եւ Digital Sky Technologies-ից մասնաբաժին:


воскресенье, 12 февраля 2012 г.

Ուիթնի Հյուսթոնի մահվան հավանական պատճառները

Ոստիկանությունը շարունակում է հետաքննել երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքները: Հիշեցնենք, որ հայտնի փոփ- երգչուհին մահացել է նախորդ գիշեր Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում: Երգչուհին 48 տարեկան էր:

Հետաքննության տվյալներով` Հյուսթոնը կարող էր խեղդվել լոգարանում, քանի որ նրան հայտնաբերել էին այնտեղ` անգիտակից վիճակում: Ավելի վաղ ոստիկանությունը բացառել է երգչուհու բռնի մահվան տարբերակը, քանի որ մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր:

Հյուրանոցային համարում, որտեղ հայտնաբերվել է երգչուհին, տեղազննում է կատարվում: Ոստիկանների խոսքերով`հայտնաբերվել են հաբերի փաթեթավորումներ: Թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման հետքեր չկան:

Ինչպես գրում են ամերիկյան թաբլոիդները, վերջին տարիներին երգչուհին շատ էր հիվանդանում, բուժվում էր թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունից: Վատ զգացողության պատճառով երգչուհին բազմիցս հետաձգում էր համերգները:

Երգչուհու ընկերները և ծանոթները լրագրողներին հայտնել են, որ մահվանից մի քանի ժամ առաջ երգչուհին միանգամայն լավ վիճակում է եղել: Շաբաթ գիշերը նա մասնակցել է ընկերների երեկույթին` Beverly Hilton հյուրանոցում, որտեղ էլ նրան մահացած են գտել:

Նշենք, որ այսօր` փետրվարի 12-ին, Լոս Անջելեսում տեղի կունենա Գրեմմիի պարգևատրման հանդիսությունը, որը նվիրված կլինի Հյուսթոնի հիշատակին: Սպասվում է, որ շոուի ընթացքում կցուցադրվեն առավել հայտնի դրվագներ երգչուհու կյանքից, ինչպես նաև կադրեր «Թիկնապահը», «Քահանայի կինը» ֆիլմերից, որտեղ նա գլխավոր դերերում է հանդես եկել:

Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին Իստ-Օրանժ /ԱՄՆ/ քաղաքում: Մանկության տարիներին դերասանուհին երգել է եկեղեցու երգչախմբում, իսկ երիտասարդ տարիներին հայտնի է դարձել որպես ֆոտոմոդել:

Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է 7 ալբոմ, որոնցում ներառված են այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են "I"m Your Baby Tonight", "My Love Is Your Love", "Just Whitney": Արժանացել է 6 Գրեմմի մրցանակի, 15 մրցանակի` Billboard Music Awards-ում, և 21 մրցանակի` American Music Awards-ում, Emmy 2 մրցանակի և երաժշտական ինդուստրիայի այլ բազմաթիվ պարգևների: Բազմաթիվ պարգևների շնորհիվ` Հյուսթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

пятница, 3 февраля 2012 г.

Ինտերնետն ինչպես թմրանյութ մարդու և մարդկության համար


Երևի շատերը նկատած կլինեն, թե ինչպես են որոշ մարդիկ ժամերով հեռախոսով խոսում, բայց անձնական շփման ընթացքում ինչ-որ բան խանգարում է, բառերը դժվար են արտահայտում, մտքերը թռնում են: Փաստորեն հեռախոսը որոշակի ազդեցություն է թողնում հոգեբանության և շփման արվեստի վրա: Իսկ ինչ կարելի է ասել ինտերնետի մասին, որն առաջարկում է այլ զուգահեռ աշխարհ, որում շփումը կարող է իրականությունից շատ հեռու լինել:
Կան մարդիկ, որոնց կյանքում վիրտուալ շփումը գլխավոր տեղում է և հաճախ հանդիսանում է միակ շփման ձևը: Որոշ երկրներում կախվածությունը վիրտուալ շփումից համարվում է իրական խնդիր, նույնիսկ կարելի է ասել բժշկական խնդիր:
Առաջացել են համապատասխան տերմիններ – INTERNET ADDICTION, ON-LINE ADDICTION, NET ADDICTION (կախվածություն ինտերնետից, վիրտուալ աշխարհից, կապից):
Հոգեվերլուծողները հատուկ վտանգ են տեսնում այսպես կոչված գրաֆիկական չատերում: Եթե առողջ վիրտուալ շփումը իրենից ներկայացնում է ուղղակի նամակների փոխանակում, ապա գրաֆիկական չատը – դա մի վիրտուալ դղյակ է, որը տանում է ընդհատակ և այլն, որտեղ ամեն մի մասնակից ներկայացված է գրաֆիկական պատկերի ձևով: Շփումը գրաֆիկական չատում հիշեցնում է անդադար երեկույթի – ինչ-որ մեկը գալիս է, ինչ-որ մեկը գնում է, մասնակիցների պատկերները տեղաշարժվում են, փոխանակում են ռեպլիկաներ, կարող են իրար շշնջալ այնպես, որ ոչ ոք չլսի, կարող են ընկերական ուս-ուսի խփել, առանձնանալ հատուկ վիրտուալ սենյակներում և այլն: Մարդկային տեսակետից ունենալով ռեալ կենդանի շփման խնդիր այսպիսի փոփոխությունը շատ ծիծաղելի է, բայց ձեռնտու է տվյալ անձի համար: Առաջի հերթին կարող ես ստեղծել քո ուզած յուրաքանչյուր կերպարը, ունենալ այն ամենը, ինչ որ ուզում էիր ունենալ, կամ լինել այն, ինչ կուզեիր լինեիր իրականում: Երկրորդը գաղտնիությունը (թե իրականում ով ես դու), որը հատուկ է վիրտուալ շփմանը, պաշտպանում է հիասթափությունից և տալիս է անվտանգության զգացում: Անանուն հանդես գալը հնարավորություն է տալիս անվտանգ փորձարկել քո ստեղծած կերպարը, տղամարդը կարող է իրեն դնել կնոջ տեղ, կամ հակառակը: Հնարավորություն կա վիրտուալ իրականությունում դերակատարել, իրական դարձնել ցանկացած երևակայություններ, որը ռեալ կյանքում մեծամասամբ անհնարին է: Եվ ամենակարևորը նեքին ակտիվությունն, որի հետևանքով վիրտուալ շփումը ունակ է իլուզիան դարձնել ռեալ կենդանի շփման իլուզիան: Ինչպես օրինակ վիրտուալ աշխարհում փոխել սեռը:
Մինչդեռ բժիշկների հետազոտությունները ուղղված են այն բանին, թե ինչպես սովորեցնեն ինտերնետից օգտվողներին վերահսկեն ցանցում մնալու ժամանակահատվածը, ստիպեն ժամանակին դուրս գալ կամ մտնել, գրանցվել կայքեր, որից հատկապես դժվար է դուրս գալ: Խնդրի այսպիսի որոշումը ոչ մի դեպքում չի կարելի կոչել արմատական, ամբողջական լուծում, քանի որ դա կռիվ է հետևանքների, այլ ոչ թե պատճառների: Եթե մարդը վիրտուալ աշխարհում փոխում է իր անհատականությունը, դա ավելի շուտ ցանկություն է փորձարկել, որը բնորոշ է մեզանից յուրաքանչյուրին, և պետք չէ շտապել պաթալոգիայի պիտակ կպցնել, բայց որոշ դեպքերում դրա տակ թաքնված է խորը անվստահություն այն բանի, որ ինքը ինչ-որ մեկին կհետաքրքրի այնպիսին, ինչպես որ կա: Հիմնովին լուծել պաթոլոգիկ կախվածության  խնդիրը նշանակում է գիտակցել, որ հենց մարդու անձնական պատմությունն է, որ տանում է այդպիսի իրականության ընկալման, որը չի թողնում վայելել կյանքը: Կլինիկական տեսակետից բոլոր պաթոլոգիական կախվածությունները արմատներով գնում են դեպի մանկական տարիներ և կարող է հայտնաբերվել վաղ դեպրեսիայի և կոնֆլիկտների միջոցով: Նրանք կարող են իրենցից ներկայացնել դեպրեսիան և տագնապները հաղթահարելու ձևեր, կարող են նաև վկայել բանական զգացմունքների բացակայություն, ապահովություն կամ ներքին դատարկության զգացում: Մարդը ունի հատկություն գնալ երազանքների աշխարհ և այնտեղ թաքնվել հոգեբանական ադապտացիայի դժվարություններից – ինչ-որ մեկը թաղվում է գործերի մեջ, որպեսզի չզգա ներքին դատարկությունը և փախչի անիմաստության զգացումից, ինչ-որ մեկը տրվում է թմրամոլությանը, ինչ-որ մեկը նայում է կինոնկար, ինչ-որ մեկը գեղարվեստական գիրք է կարդում` անհամբեր հետևելով հորինված սյուժեի զարգացմանը, ինչ-որ մեկը գնում է թանգարան և պատկերասրահ` հիանալով նկարի և քանդակի վիրտուալ իրականությամբ, ինչ-որ մեկն էլ բացում է իր համար ինտերնետի վիրտուլ աշխարհը:
Մի խոսքով, դա յուրահատուկ է մարդկությանը, որը սկսել է տեղաշարժվել վիրտուալ աշխարհում այն ժամանակվանից, երբ առաջին քարանձավաբնակ նկարիչը պատին նկարեց առաջին բիզոնին: Բայց չէ, իրականում այդ ամենը սկսվել է ավելի շուտ – առաջին վիրտուալությունը առաջացել է կենդանական փսիխիկայի հետ, երբ առաջին բանական էակը աչքերով նայել է շրջապատող կանաչ աշխարհին: Չէ որ գիտակցությունում արդեն կա վիրտուալություն, որը չի համապատասխանում աշխարհին և միայն արտացոլվում է իր պատկերացումներում:
Աշխարհի վիրտուալ մոդել – այնպես, որ ինտերնետը ոչ միայն մարդկության և տեխնիկայի էվոլուցիան է, այլ ընդհանրապես էվոլուցիա է:
Մենք ավելի խորն ենք ընկղմվում հնարած աշխարհների անդունդը – գրքերի միջոցով, ֆիլմերի, խաղերի, վիրտուալության: Եվ ի վերջո կործանվում ենք այնտեղ վերջնականորեն տեղափոխելով <<հեքիաթ>> մեր ամբողջ հասարակությանը: Եվ այդ ժամանակ ցանցում կապրեն էլեկտրական պատճեները ինտերնետ կախվածության չափանիշները:

Կախվածություն ինտերնետից

Հետազոտողները բերում են տարբեր չափորոշիչներ, որի օգնությամբ դուք կարող եք դատողություններ անել ինտերնետ կախվածությունից:
Այսպես, Կիմբերլի Յանգը բերում է 4 նախանշան
1.Պարտադրված ցանկություն ստուգել էլեկտրոնային փոստը (E-mail)
2.Մշտական ցանկություն հաջորդ մուտք ինտերնետ
3.Շրջապատի դժգոհությունը, որ անձը շատ ժամանակ է անցկացնում ինտերնետում
4.Շրջապատի դժգոհությունը, որ անձը շատ փող է ծախսում ինտերնետում
Իվան Գոլդբերգի կարծիքով կարելի է փաստել ինտերնետ - կախվածությունը տվյալ 3 կետերի առկայության դեպքում
1.Այն ժամանակահատվածը, որը պետք է անցկացնել ինտերնետում որպեսզի քեզ բավարարված զգաս նկատելիորեն ավելանում է:
2.Եթե մարդը չի ավելացնում ժամանակը, որը անց է կացնում ինտերնետում այդ դեպքում էֆֆեկտը նկատելիորեն նվազում է:
3.Օգտագործողը փորձում է հրաժարվել ինտերնետից կամ գոնե փորձում է շատ քիչ ժամանակ անցկացնել ցանցում:
Առաջին և երկրորդ կետերը արտացոլում են այնպիսի ֆենոմենի առաջացմանը, ինչպես համբերատարությունն է: Այդպիսի նշաններ կարելի է նկատել ծխող մարդկանց, ալկահոլիկների, թմրամոլների մոտ, երբ հաճույք ստանալու համար հարկավոր է քիչ – քիչ ավելացնել չափաբաժինը: Այս դեպքում <<չափաբաժինը>> համարվում է ժամանակահատվածը, որն անցկացնում ես վիրտուալ աշխարհում:
Երրորդ դեպքում, երբ օգտվողը հրաժարվում կամ քչացնում է մուտքը ինտերնետ բերում է առողջական, ինքնազգացողության վատացման, որը զարգանում է մի քանի օրերից մինչև ամիսներ և արտահայտվում է 2 ֆակտորով.
1.Էմոցիոնալ և շարժողական գրգռվածություն
Անհանգստություն
2.Կպչուն մտածելակերպ այն բանի, թե ինչ է կատարվում հիմա ինտերնետում
Երևակայություն և երազանք ինտերնետի մասին:
Այսպիսի էմոցիոնալ փոփոխությունները, որը կատարվում է մարդու հետ, որը փորձում է հրաժարվել կամ կրճատել ցանցում մնալու ժամանակը, ցույց է տալիս նրա հոգեբանական կախվածությունը ինտերնետից և հոգեբանական լեզվով ասած` կոչվում է ժխտման սինդրոմ: Հետաձգման սինդրոմը օգտագործողների մոտ առաջացնում է խախտում  սոցիալական, պրոֆեսիոնալ կամ ուրիշ ոլորտներում:

www.hogeban.info

пятница, 27 января 2012 г.

Շնորհավոր ծնունդդ Հայոց Բանակ


Շնորհավորում եմ ձեզ Հայոց Բանակի 20 ամյակի կապակցությամբ: Այսօրը նշանակալից է նրանց համար ովքեր դեռ զինվոր չեն դարձել, նրանց համար ովքեր արդեն ծառայել են, և նույնիսկ նրանց մայրերի, քույրերի և ընկերուհիների համար, որոնք համբերատար սպասել և հոգեպես ծառայել են նրանց հետ 2 տարի շարունակ:
Առողջություն, ուժ և կորով ձեզ, հարգելի զինվոր:
Սահմանում արթուն կանգնած մեր հայ զինվոր, շնորհավոր տոնդ:

воскресенье, 22 января 2012 г.

Հաքերները գտել են iPhone-ը եւ iPad-ը կոտրելու եղանակը


Dev Team-ի (այն մասնագիտացած է Apple-ի ծրագրերը կոտրելով) ծրագրավորողները, հայտնել են այն մասին, որ  iPhone 4S-ի եւ  iPad 2-ի համակարգեր ներթափանցելու ծրագիրն արդեն գրեթե պատրաստ է:
Մինչեւ վերջերս ընկերության սարքերը անձեռնմխելի էին, քանի որ ստեղծված էին A5 միկրոպրոցեսորների հիման վրա:  Նման պրոցեսորներ  են տեղադրված Apple-ի թողարկած  վերջին 2 ` iPhone 4S եւ iPad 2 մոդելներում: Դրանց պատճառով օգտագործողները չէին կարողանում իրենց  ապրանքների վրա անօրինական ծրագրեր տեղադրել:
Ջեյլբրեյքը սեփականատերերին է առաջարկում Apple-ի համակարգ լիովին մուտք գործելու տարբերակ:   Այն թույլ է տալիս ընդլայնել սարքի հնարավորությունները: Գոյություն ունի ջեյլբրեյքի 2 տարբերակ, որը կախյալ է,  աշխատում է միայն սարքի միանալուց հետո, եւ մյուսը լիակատար, որը կաշխատի որոնումը թարմացնելուց կամ վերականգնելուց առաջ:
Ըստ Dev Team-ի ծրագրավորողների` «նոր A5 Corona ջեյլբրեյքի բոլոր տեխնիկական արգելքները հաղթահարված են, մնում է միայն նվազեցնել սխալների թիվը»:
Ծրագիրը հասանելի կլինի մի քանի տարբերակներով: Այն կաշխատի Mac եւ PC սարքերի վրա, գրում է «gazeta.ru»-ն: