понедельник, 26 марта 2012 г.

ՍԵՄԻՆԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ


“Կանանց ռեսուրսային կենտրոն” ՀԿ-ն 2012 մարտի 23-24-ը Արարատ քաղաքի “Քոլսոն երիտասարդական կենտրոն” ՀԿ-ում անցկացրեց կանանց և աղջիկների մասնակցությամբ երկօրյա սեմինարները, որի ընթացքում ներկայացվեցին ակտիվիզմի, շահերի պաշտպանության, PR տեխնոլոգիաների և իմիջի մասին թեմաներ: Սեմինարները վարում էին “Կանանց ռեսուրսային կենտրոն” ՀԿ-ի կամավորներ Տաթևիկ Սմբատյանը, Անեթ Շահմիրյանը, Քնարիկ Մկրտչյանը և Սիրանուշ Դավթյանը: Սեմինարներին մասնակցում էին “ՔԵԿ”-ի ակտիվ կամավորները: Հատկանշական էր, որ ներկայացված նյութին համապատասխան անցակացվում էր վարժություն և մասնակիցների կողմից այն ներկայացվում դերախաղով:
Երկօրյա սեմինարն ավարտվեց բուռն քննարկումներով նորից հանդիպելու և համատեղ միջոցառում կազմակերպելու ակնկալիքով:











среда, 7 марта 2012 г.

Կինը չբացահայտված առեղծված է: Կնոջ հոգին նման է անսահման էջերով գրքի: Տղամարդիկ շատ հաճախ չեն նկատում կնոջ խելքն ու գեղեցկությունը, և այստեղից էլ առաջանում է գենդերային անհավասարություն:) 


<Քոլսոն> Երիտասարդակն Կենտրոնը մարտի 8-ի կապակցությամբ սրտանց շնորհավորում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ցանկանում,որ տղամարդիկ կնոջը հիշեն ոչ թե տարվա մեջ մեկ օր կամ մեկ ամիս,այլ կնոջ համար տոն լինեն տարվա բոլոր ամիսները ու օրերը: Կանանց եւ աղջիկներին ցանկանում ենք քաջ առողջություն,կանացի երջանկություն և անչափ ժպիտներ:

вторник, 6 марта 2012 г.

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԱՅԼԵՎՍ ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ՉԷ



Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորել է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, ում ունեցվածքը գնահատվում է 68,5 միլիարդ դոլար: Նա երկրորդ տեղն է մղել ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսին, ում ակտիվները գնահատվել են 62,4 միլիարդ դոլար: Տարվա ընթացքում երկու գործարարների ունեցվածքն աճել է 11%-ով:
Ցուցակի երրորդ տեղում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն է` 43,8  միլիարդով: Չորրորդը կահույքի IKEA խանութների ցանցի հիմնադիր Ինգվար Քամփրադն է` 42,5 մլրդ դոլար ունեցվածքով: Նա էլ դարձել է ամենահարուստ եվրոպացին: Հինգերորդ տեղում ֆրանսիացի Բեռնար Առնոն է`Moet Hennessy Louis Vuitton ընկերության սեփականատերը: Նրա կարողությունը գնահատվում է 42,3 մլրդ դոլար:
Ասիայի ամենահարուստ բնակիչ է ճանաչվել հնդկաստանցի գործարար Մուկեշ Ամբանին: Նրա կարողությունը գնահատվում է 26,8 միլիարդ դոլար, եւ նա զբաղեցնում է 11-րդ տեղը: Ամենաշատն իր կապիտալը կարողացել է մեծացնել բրազիլացի նավթային մագնատ Այկե Բատիշտան. տարվա ընթացքում նրա կարողությունը աճել է  32%-ով` մինչեւ 29,8  մլրդ դոլար: Նա ցուցակում 10-րդ տեղն է զբաղեցնում:
Ռուսաստանի ամենահարուստ գործարար է ճանաչվել  «Մետալոինվեստ» ընկերության համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը գնահատվում է  20,1  մլրդ դոլար: Նրան են պատկանում նաեւ  Facebook-ի  5,5%  բաժնետոմսերը եւ Digital Sky Technologies-ից մասնաբաժին: