четверг, 24 марта 2011 г.

Բարև, Եվրոպա


Եվրոպական Միության մասին տեղեկությունն այսօր դարձել է արդիական: ԵՄ-ի ստեղծման և հարաբերությունների մասին տեղեկատվություններն ամփոփված են <Բարև, Եվրոպա> գրքում, որը հրատարակվել է Եվրասիա Համագործակցության հիմնդրամի /ԵՀՀ/ կողմից: Գրքի ներկայացման նպատակով մարտ և ապրիլ ամիսների ընթացքում ԵՀՀ-ի աշխատակիցները կազմակերպել են այցեր Երևան և ՀՀ տարբեր մարզեր. Գյումրի, Գորիս, Դիլիջան, Արմավիր, Մարտունի, Եղեգնաձոր, Վանաձոր, Արարատ: Մարտի 22-ին գիրքը ներկայացրեցին ԵՀՀ աշխատակիցներ Միքայել Հովհաննսիյանը, Մարինե Մանուչարյանը և Արթուր Ղազարյանը Արարատ քաղաքում, որը կազմակերպել էր Արարատի Երիտասարդական Բանկը: Հանդիպմանը ներկա էին քաղաքի ակտիվ երիտասարդներն ու պատանիները, ինչպես նաև այլ հասարակական կամզակերպություններից ներկայացուցիչներ: Գրքի ներկայացմանը հաջորդեց հարց ու պատասխան, որին շատ ակտիվ մանսկացում էին ներկաները:
<Բարև, Եվրոպա> գիրքը կարող եք ձեռք բերել Արարատի <Քոլսոն> Երիտասարդական Կենտրոնում, քաղաքային գրադարանում և դպրոցներում:

среда, 23 марта 2011 г.

Ինչպես գրանցվել YouTube-ում


Համակարգչին սովորեցրել են հասկանալ ժեստերի լեզուն


Ճապոնիայի Օսակա և Շինշու համալսարանների գիտնականները մշակել են մի համակարգ, որը թույլ է տալիս խուլ ու համրերի ժեստերը փոխակերպել սիմվոլների:
Fingual կոչվող համակարգը բաղկացած է համակարգչից և մագնիսներ կրող հատուկ ձեռնոցից: Երբ շարժում է կատարվում, ձեռնոցը «զգում» է դա ու ազդանշան ուղարկում համակարգչին: Ստացված ինֆորմացիան վերլուծվում է համապատասխան ԾԱ-ի օգնությամբ:
Տեսահոլովակում դիտեք համակարգի աշխատանքը.


Գիտնականները բացահայտել են շուշանների կոկոնների բացման մեխանիզմը


Գիտնականները բացահայտել են շուշան ծաղկի կոկոնների բացման մեխանիզմը։ Այդ բացահայտման մասին պատմող հոդվածը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Որպեսզի մանրամասնորեն հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում ծաղկի բացման գործընթացը, հետազոտողները 4,5 օրերի ընթացքում նկարահանել են ջրի մեջ դրված շուշանների կոկոնները։
Գիտնականները հետևել են ծաղկի թերթիկների փոփոխություններին՝ ծայրերի ու կենտրոնական առանցքի վրա նշաններ անելով։ Պարզվել է, որ թերթիկների ծայրերն ավելի արագ են աճում, քան ծաղկի կենտրոնական հատվածը, և արագությունների տարբերության պատճառով կոկոնի վրա ճնշում է գործադրվում, ինչի արդյունքում էլ այն բացվում է։

Ծաղկի թերթիկների տարբեր հատվածների աճի ինտենսիվության տարբերության պատճառով է, որ նրանց վրա բնորոշ ալիքաձև կնճիռներ են առաջանում։ 

вторник, 22 марта 2011 г.

Հայաստանում մեծածախ ինտերնետի գինը նվազել է շուրջ 6 անգամ


Վերջին 2 տարվա ընթացքում բազմաշերտ ինտերնետի մեծածախ գինը Հայաստանում նվազել է շուրջ 6 անգամ՝ 900 դոլարից հասնելով 150-ի:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գների նվազեցմանը նպաստել է մեծածախ պրովայդերների սփռվածության ընդլայնումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, ցանցային պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև մրցակցությունը:

понедельник, 21 марта 2011 г.

YouTube-ն օգնում է Ճապոնիայի երկրաշարժից տուժածներին հաղորդակցվել



Ճապոնիայի երկրաշարժից տուժածերին օգնելու նպատակով YouTube վիդեոհոսթինգը գործարկել է հատուկ ալիք (Missing Person Finder channel), որտեղ տեղադրվում են աղետից տուժածների մասին հայտարարություններ:
Pcnews.am-ը հիշեցնում է, որ մարտի 11-ի ուժգին երկրաշարժից ու ցունամիից ժամեր անց Google-ը գործարկեց Ճապոնիայի երկրաշարժից տուժած մարդկանց որոնման ծառայություն(Person finder):
Ծառայությունը թույլ է տալիս օգտագործողներին հայտարարություններ թողնել անհետ կորածների վերաբերյալ և տվյալներ հրապարակել ողբերգության զոհերի մասին:

Չինաստանը արգելափակում է Gmail-ը


Google ընկերության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, թե Չինաստանում արգելափակվել է Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը: AP-ի փոխանցմամբ, Google-ի ինժեներները պնդում են, որ ծառայությունն աշխատում է առանց խափանումների, եւ Gmail-ի խնդիրները կապված են տեղական իշխանությունների գործողությունների հետ:
Ըստ գործակալության, օտգվողների բողոքները սկսել են դեռ հունվարի վերջին:
Չինաստանի ԱԳՆ-ն առայժմ  չի մեկնաբանել կատարվածը:
Նշենք, որ փետրվարի վերջին ՉԺՀ նախագահ Հու Ցզինթաոն հրահանգել էր խստացնել վերահսկողությունը ինտերնետի նկատմամբ: Պատճառը ընդդիմության ակտիվացումն էր Եգիպտոսի եւ Թունիսի դեպքերից հետո:

пятница, 18 марта 2011 г.

Հայաստանում 3G կապից օգտվում է Հայաստանի քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը


2010թ. լայնաշերտ ցանցի բաժանորդների թիվը հասնում է 150 հազարի (բնակչության 5 տոկոսը կամ տնային տնտեսությունների 19 տոկոսը), իսկ ինտերնետ կապից օգտվողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 200-250 հազար:
Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրապարակած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ. ծրագրային ապահովում եւ ծառայություններ» հետազոտության` հայաստանյան հեռահաղորդակցության ոլորում մինչև 2009թ. գերակշռել է հեռախոսագծով ինտերնետ կապից օգտվող անհատների թիվը (շուրջ 80-85 տոկոս): Սակայն, վերջին 2-3 տարիների ընթացքում ADSL, WiFi/WiMAX և 3G կապի միջոցների համատարած ներդրմամբ զգալիորեն ավելացել է լայնաշերտ ցանցից օգտվողները:
ՁԻՀ-ի հրապարակած հետազոտության համաձայն` ներկայումս շարժական GSM ցանցային ծածկույթն առկա է երկրի տարածքի մոտ 85 տոկոսի, իսկ բնակչության` 95 տոկոսի համար: Ըստ վերլուծության` չնայած 3G կապի վերջին շրջանում լայն տարածմանը, կապի այս տեսակից «օգտվում է Հայաստանի քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը»:
Նշենք, որ հետազոտությունը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS ծրագրի, Էկոնոմիկայի նախարարության եւ այլ կառույցների աջակցությամբ:

четверг, 17 марта 2011 г.

Եվրամիությունն առաջարկում է բարձրացնել Faebook-ի գաղտնիության մակարդակը


Եվրամիությունը պահանջում է բարձրացնել ամենախոշոր սոցիալական ցանցի՝  Faebook-ի գաղտնիության մակարդակը։ ԵՄ-ն առաջարկում է  նաեւ կայքն օգտագործողներին թույլ տալ ցանկության դեպքում ամբողջությամբ հանել իրենց անձնական տվյալները, այդ թվում լուսանկարերը, հաղորդում է Guardian-ը։
Ինչպես նշել է Եվրամիության արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիան Ռեդինգը, ԱՄՆ-ում գտնվող սոցիալական կայքը, որն ունի միլիոնավոր ակտիվ օգտվողներ Եվրոպայում, պետք է պահպանեն ԵՄ կանոները։
Բացի այդ, ԵՄ հանձնակատարը նշել է, որ հարկավոր է ավելի մատչելի դարձնել կայքից օգտվելը: Այն շատ բարդ է եւ նույնիսկ սովորական օգտվողը խճճվում է կայքի էջերում, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը։

вторник, 15 марта 2011 г.

Microsoft-ը ներկաացնում է Internet Explorer-ի նոր մոդելը


Microsoft ընկերությունը թողարկել է Internet Explorer բրաուզերի հաջորդ տարբերակը, հաղորդում է PC  Magazine ամսագիրը։ Internet Explorer-ի նոր 9-րդ մոդելի շնորհանդեսը կայցել է Տեքսաս նահանգի Օսթին քաղաքում մարտի 14-ին։ Բրաուզերի նոր տարբերակը հասանելի կլինի աշխարհին, մարտի 15-ից։
Բրաուզերը թարգմանված է  39 լեզուներով եւ  նախատեսված է միայն Windows 7 եւ Vista օպերացիոն ծրագրերի համար:

понедельник, 14 марта 2011 г.

Toyota-ն, Suzuki Motor-ը, Nissan-ն ու Honda-ն դադարացրել են ավտոարտադրությունը


Համաշխարհային ավտոարտադրող Toyota Motor Corp.-ը, որը մինչեւ մարտի 17-ը դադարացրել է արտադրությունը Ճապոնական բոլոր 12 ձեռնարկություններում, հնարավոր է 40 հազարով կրճատի մեքենաների արտադրությունը: Այս մասին է հաղորդում են Ճապոնական լրատվամիջոցները։
Toyota Motor-ի աշխատանքները կանգ են առել էլեկտրականության պակասի եւ երկրում անցած շաբաթ տեղի ունեցած հզոր երկրաշարժի ու ավերիչ ցունամիի արդյունքում։
Ավելի վաղ կորպորացիան նախատեսել էր 2011 թվականի արտադրել 7,7 մլն մեքենա, ինչը 1 տոկոսով  գերազանցելու էր 2010-ի արդյունքները։ Toyota-ն ծրագրել էր նաեւ 5 տոկոսով սահմանափակել ավտոմեքենաների արտադրությունը Ճապոնիայում, փոխարենը մեծացնելով արտադրությունն այլ երկրներում։
Այս պահին Ճապոնիայի դադրաեցված են նաեւ Suzuki Motor, Nissan եւ Honda  ավտոարտադրող ընկերությունների  աշխատանքը:

воскресенье, 13 марта 2011 г.

Google-ը որոնման տիրույթից կհանի անպետք կայքերը



Google որոնողական կայքի օգտատերերը հնարավորություն են ստացել որոնման տիրույթից դուրս թողնել այն կայքերը, որոնք իրենց պետք չեն։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի բլոգում։
Որոնման ոլորտից այս կամ այն կայքը հեռացնելու համար բավական է սեղմել Block all ***.com results (արգելափակել բոլոր արդյունքները ***.com կայքից) կոճակը։ Հերթական ռեսուրսի արգելափակումից հետո օգտատերը կարող է փոխել իր որոշումը՝ օգտվելով Manage blocked sites (կառավարել արգելափակված կայքերը) ֆունկցիայից։  Ընդ որում, նշվում է, որ այս ծառայությունը կապված է Google-ում կոնկրետ հաշիվների հետ, ուստի դրանից օգտվելու համար նախ պետք է գրանցվել Google-ում։
Նորամուծությունը հասանելի կլինի Google-ի բոլոր օգտատերերին մարտի 11-12-ը։ Այն կաշխատի Google Chrome 9, Internet Explorer 8 և Mozilla Firefox 3.5 բրաուզերներով, ինչպես նաև դրանց հին տարբերակներով։

суббота, 12 марта 2011 г.

Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը 300-400 հազար է. փորձագետ


Ներկայումս Հայաստանում լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը գնահատվում է 100 հազար ընտանիք: Եթե հաշվի առնենք, որ միջինում յուրաքանչյուր ընտանիքում ինտերնետի գծից օգտվում են 3-4 հոգի, ապա Հայաստանում կարելի է ասել, որ լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը   կազմում է 300-400 հազար: Այս մասին մարտի 11-ին IT ակումբի 29-րդ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ինտերնետից օգտվողների աճի դինամիկան անընդհատ արագանում է, ինչն անմիջապես ազդեցությունն է թողնում ինտերնետում հայկական դոմենների ավելացման վրա:
«Հայաստանում ներկայումս գրանցված են 14 հազ. դոմենային անուն: Սակայն վերջին շրջանում է նկատելի է դոմենների գրանցման աճի տեմպերի արագացում»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ իրենց կանխատեսմամբ, եթե նախկինում մեկ տարում գրանցվում էր 1000 անուն դոմեն, ապա ներկայիս դեմենների գրանցման աճի դինամիկան թույլ է տալիս կանխատեսել, որ 1000 դոմեն կարող է գրանցվել ընդամենը չորս-հինգ ամսվա ընթացքում:
Ինչ վերաբերում է դոմենների գնին, ապա այն կազմում է 12 հազ դրամ (մոտ 33 դոլար), մինչդեռ համեմատության համար ասենք, որ օրինակ՝ «.com» կամ «.info» դոմեններում ինտերնետային հասցե (դոմեն) գրանցելը արժե 8-10 դոլար: . Փաստորեն, ստացվում է, որ am տիրույթում դոմեն գրացելը միշտ չէ, որ հասու է բոլորին, օրինակ` ուսանողներին կամ երիտասարդ մասնագետներին:
«Դոմենների գրանցման համար մենք եվրոպական միջին գին են ընտրել` մոտ 25 եվրո»,- ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահը` հանդիպման մասնակից ուսանողներին եւ երիտասարդներին խորհուրդ տալով վերցնել երկրորդ, երրորդ կարգի անվճար դոմեններ, օրինակ poghos.itclub.am:
Դժվար չէ ենթադրել, սակայն, թե նմանատիպ երկրորդ, երրորդ կարգի դոմենային հասցեների օրական այցելուների քանակը որքան կլինի:

Ալաբինան համերգ է տալու Երեւանում


Մարտի 30-ին ժամը 19:30-ին տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի Ալաբինայի մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Համերգի կազմակերպիչն է «Նուռ Փրոմոուշենս» ընկերությունը:
Ալաբինան պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել դեռեւս երիտասարդ տարիքում: Արագ նվաճելով հայրենիքի բոլոր բեմերը` նա դուրս է եկել միջազգային ասպարեզ: Ալաբինայի ձայնասկավառակների միլիոնավոր օրինակների վաճառքը նրա միջազգային հաջողության միայն սկիզբն էր: 2005 թվականին նա թողարկել է իր հինգերորդ ձայնասկավառակը, որի ձայնագրման աշխատանքներն իրականացվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ Թուրքիայում:
Նրա` 2009 թ.-ին ձայնագրած «Յահադ» երգը Նյու Յորքում կայացած Apple Music Awards-ի ժամանակ արժանանում է «տարվա լավագույն երգ» մրցանակին` համալրելով Ալաբինայի բազում մրցանակների շարքը: Ներկայումս Ալաբինան աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա:
Սպասված երեւանյան համերգին երգչուհին կներկայացնի հին ու սիրված հիթեր, ինչպես նաեւ նոր ստեղծագոծությունները:

Ստեղծվել է աշխարհի ամենափոքր տեսախցիկը


Գերմանական Ֆրաունհոֆերի ինստիտուտի աշխատակիցները ստեղծել են աշխարհի ամենափոքր տեսախցիկը։ Այն իրենից խորանարդ է ներկայացնում, որի կողմի երկարությունը կազմում է 1մմ, գրում է PC Mag-ը։
Քառակուսի մատրիցան հորիզոնական եւ ուղղահայաց 250 պիկսել ունի։ Այսպիսով, նրա թույլատրելիությունը կազմում է շուրջ 0,06 մեգապիքսել։ Համեմատության համար բջջային հեռախոսների տեսախցիկների թույլատրելիությունը մոտավորապես 0,3 մեգապիքսել է։
Նորույթը մշակվել է ճապոնական Awaiba ընկերության հետ համատեղ։
Նախատեսվում է, որ տեսախցիկը կկիրառվի բժշկության մեջ։ Համաձայն այն ստեղծողների՝ սարքի գինն այնքան ցածր կլինի, որ տեսախցիկն օգտագործելուց հետո հնարավոր կլինի դեն նետել այն , հայտնում է Lenta.ru-ն։
Սպասվում է, որ «միլիմետրանոց» տեսախցիկների զանգվածային արտադրությունը կսկսի 2012 թվականին։

пятница, 11 марта 2011 г.

Երկրագնդի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել


Մարտի 10-ի գիշերն Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին չորս տարվա մեջ ամենահզոր երկրորդ բռնկումը, որին տրվել է X1.5 աստիճանը։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի արեգակնային բռնկման հզորությունը ընդամենը 1/3-ով է թույլ եղել փետրվարի 15-ին տեղի ունեցած վերջին չորս տարվա մեջ ռեկորդային՝ X2.5 բալ հզորությամբ  բռնկումից։    
Նշենք, որ արեգակնային բռնկումները դասակարգվում են ռենտգենային ճառագայթման հինգ աստիճաններով, որոնք նշվում են լատինական A, B, C, M եւ X տառերով։ Յուրաքանչյուր հաջորդ տառի հետ հզորությունը մեծանում է 10 անգամով։ X դասն սկսվում է քմ վրա 100 միկրովատտ հզորությունից։

Google-ը Ճապոնիայի երկրաշարժից տուժած մարդկանց որոնմանն օգնող մոդուլ է գործարկել


Google ընկերությունը ճապոնական երկրաշարժի արդյունքում տուժած մարդկանց մասին տեղեկություններ ստանալու համար նախատեսված հատուկ մոդուլ է թողարկել։ Այն հասանելի էhttp://japan.person-finder.appspot.com/?lang=en - Person Finder: 2011 Japan Earthquake էջում։
Մոդուլը հնարավորություն  է տալիս անձնական տվյալների եւ լուսանկարի առկայության պարագայում հարցում կատարել կոնկրետ մարդու մասին, ինչպես նաեւ տեղեկություններ տեղադրել տուժածների մասին։ Ծառայությունն աշխատում է անգլերեն եւ ճապոներեն լեզուներով։
Հիշեցնենք, որ ցունամիով ուղեկցված երկրաշարժը Ճապոնիայում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին։ Սեյսմակայանները գրանցել են 8,9 մագնիտուդ հզորություն։ Վերջին տվյալներով, տարերքի զոհերի թիվը կազմել է ավելի քան 300 մարդ։ Հայաստանի ԱԳ նախարարության տվյալներով, Ճապոնիայում գտնվող Հայաստանի 30 քաղաքացիները չեն տուժել։

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը երկրագնդի առանցքը տեղաշարժել է 10 սանտիմետրով


Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժը Երկրագնդի առանցքը տեղաշարժել է 10 սանտիմետրով, հայտնում է Rian.ru-ն։
Ըստ Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ինստիտուտի՝ Ճապոնիայի երկրաշարժը Երկրագնդի առանցքի վրա ավելի զգալի ազդեցություն է ունեցել, քան 2004 թվականին Սումատրայում տեղի ունեցածը։
Փորձագետները հիշեցրել են, որ 2004 թվականի երկրաշարժը հանգեցրել էր Երկրագնդի առանցքի 6 սմ տեղաշարժի։ Իտալացի սեյսմոլոգների խոսքով, ճապոնական երկրաշարժի հետեւանքները զիջում են միայն պատմության մեջ ամենահզոր՝ 1960 թվականի Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի ազդեցությանը։
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում 8,9 մագնիտուդ հզորությամբ  երկրաշարժ է գրանցվել։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 382 կմ հյուսիս-արեւելք։
Երկրաշարժին հետեւել է հզոր ցունամի, որոշ շրջաններում ալիքների բարձրությունը հասել է 10 մետրի։ Երկրի իշխանությունները մարդկանց զգուշացրել են հեռու մնալ ափից։
Նախնական տվյալներով, զոհվել է 300 մարդ, եւս 350-ն անհետ կորած են համարվում։

четверг, 10 марта 2011 г.

Հայտնի է դարձել Internet Explorer-ի նոր վարկածի թողարկման օրը


Microsoft ընկերությունը մարտի 14-ին թողարկելու է Internet Explorer-ի նոր վարկածը: Այդ մասին հաղորդվում է Windows-ի պաշտոնական բլոգում:
Նշվում է, որ IE9-ի վերջնական տարբերակը կթողարկվի նախնական տարբերակի շնորհանդեսից ուղիղ մեկ տարի անց: Այդ ընթացքում Microsoft-ը գտնվել է բաց թեսթավորման մեջ եւ այն կարող էր կարգավորել յուրաքանչյուրը: 2010թ. սեպտեմբերին Microsoft-ը թողարկեց բետա-վարկածը եւ այս ընթացքում այն տեղադրել են 10 միլիոն օգտագործողներ:
Նոր տարբերակը ավելի արագ է աշխատում, նաեւ HTML5 բարելավված աջակցությամբ է օժտված:

Թողարկվել է Google Chrome 10 բրաուզերը


Google ընկերությունը թողարկել է Chrome 10 կայուն ռելիզը: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Նր տարբերակն ավելի արագ է Chrome 9-ի համեմատ, որ ներկայացվել էր փետրվարի սկզբին: Մասնավորապես JavaScript սցենարների աշխատանքի արագությունն աճել է 66 տոկոսով:
Chrome 10-ում փոխվել է կարգավորումների մենյուն:
Google-ը կարգավորումների դաշտում տեղ է հատկացրել որոնմանը:
Chrome-ը աշխարհում իր ճանաչվածությամբ երրորդ բրաուզերն է: StatCounter-ի տվյալներով, նրա բաժինը կազմել է 16,5 տոկոս` զիջելով Internet Explorer-ին եւ Mozilla Firefox-ին:

среда, 9 марта 2011 г.

Այս ամսին Լուսինը կմոտենա Երկրին. գիտնականները սպասել են այս օրվան 19 տարի


Երկիր մոլորակի բնակիչները մարտին ականատես կլինեն «սուպերլուսնին» (գիտնականները  կատակով այսպես են անվանում այդ երեւույթը)։ Այս ամսվա 19-ին Լուսինը կմոտենա Երկիր մոլորակին: Վերջին անգամ Լուսինն ու Երկիրը շատ մոտ են եղել 1992 թվականին, հաղորդում  է բրիտանական լրատվամիջոցները։ Արբանյակը կմոտենա մոլորակի  վերին շերտին եւ այդ պահին Լուսնի ու Երկրի միջեւ հեռավորությունը կկազմի  356,2 հազար կմ:
Գիտնականների պնդմամբ, երեւույթը որին սպասել են 19 տարի, տարերային աղետների պատճառ կդառնա:
Արտասահմանյան լրատվամիջոցների  փոխանցմամբ, «սուպերլուսինը» ինտերնետում  լուրջ քննարկումներ է առաջացրել գիտնականների շրջանում, քանի որ մասնագետների մի մասի կարծիքով այս երեւույթը,  երկրի կլիման լուրջ փոփոխություների կենթարկի։
Նախկինում լուսնային մաքսիմալ մոտեցումները մեր մոլորակին տեղի են ունեցել 1955, 1974, 1992 եւ 2005 թվականներին։

вторник, 8 марта 2011 г.

Մարտի 8 , թե՞ ֆեմինիստական շարժման ակունք


Հայաստանում մարտի ութից` կանանց միջազգային օրվանիցմինչ ապրիլի յոթը` մայրության և գեղեցկության տոնը , ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ: Որտեղի՞ց ժառանգեցինք մարտի 8-ը: 1857-ի մարտի 8-ին Նյու-Յորքիտեքստիլային ֆաբրիկայի բանվորուհիները  երթկազմակերպեցին քաղաքի փողոցներով` բողոքելով ցածրաշխատավարձի ու աշխատանքային ոչ բարենպաստպայմանների համար:1910-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Կանանց միջազգայինհամաժողովը, որի ժամանակ հեղափոխականներ Կլարա Ցետկինն ու Ռոզա Լյուքսեմբուրգնառաջարկեցին  նշել մարտի 8-ը որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:Ռոզա Լյուքսեմբուրգի ու Կլարա Ցետկինի կյանքը իրենց հեղափոխական պայքարի նմանբուռն է եղել. ամուսնական, սիրային հարցերում նույն անկայունությունն է եղել, ինչպես որ հեղափոխական գործերում: Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայումառաջին անգամ նշվել է 1911-ի մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացվելայն նշել մարտի 8-ին:Սոցիալ-դեմոկրատները  Ռուսաստանում մարտի 8-ը կարմիրովնշեցին օրացույցում` հեղափոխությունից անմիջապես հետո:1977-ին  Միացյալ ազգերիկազմակերպությունը մարտի 8-ը հայտարարեց Կանանց միջազգային օր` հանելով“պայքար” եւ “իրավունք” բառերը տոնակատարության բովանդակության սկզբնականձեւակերպումից: Հայաստանում  բոլորն անհասկանալի հրճվանքով են  սպասում կանանց միջազգային տոնին: Մի՞թե երկու արկածախնդիր կանանց` սոցիալական երանգով մեզ  մատուցված այս եսիմինչը իսկապես տոն պիտի համարենք: Եվրոպան ժողովրդավարության սկզբնաղբյուր համարվող մեր բնօրրանից վերցնում է ամեն բան, հետո նշխար-նշխար բաժանում բոլորին , այդ թվում մեզ, իսկ մենք անհագորեն վերցնում ենք` մոռանալով, որ դա հենց մերն էր: Ու մինչ եվրոպաներում կանայք ձեռք էին բերում իրավունքներ, մեր կանայք շարունակում էին աստվածացվել: Ու հայոց ամեն ավանդապահ ընտանիքում է կինն Աստվածուհի և վերագնահատման համար կարիք չունի դրսի օժանդակության: Ուրեմն կեցցե' կանանց հավերժամյակը, կեցցեն այն հայուհիները, որոնցափերի մեջ պիտի փնտրենք ազգիս ապագան:

понедельник, 7 марта 2011 г.

Շնորհավորանք


Սիրելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ Քոլսոն Երիտասարդական կենտրոնը շնորհավորում է մայրության և գեղեցկության տոնի առթիվ և ցանկանում անսահման ժպիտներ ու սեր:

суббота, 5 марта 2011 г.

Երկրագնդի ողջ կարողության գրեթե կեսը պատկանում է այնպիսիներին, ինչպիսին Ցուկերբերգն ու Քադաֆին են


Այս տարեսկզբի տվյալներով` Երկիր մոլորակի բնակչության միայն 1 տոկոսը տնօրինում է ողջ մոլորակի կարողության 43 տոկոսը, հաղորդում է TheMarker-ը:
Վերջին տարիներին մոլորակի 0,01 տոկոս հարուստ մարդկանց եկամուտներն այնքան են աճել, որ եթե 30 տարի առաջ  90 տոկոս աղքատների եկամուտները գերազանցում էին 200 անգամ, ապա այսօր ավելի քան հազար անգամ, հաղորդում է  Kursor գործակալությունը:
Այս իրավիճակում, ըստ պարբերականի, հարց է առաջանում, թե ինչպես են իրենց հարստությունը կուտակում մոլորակի ամենաապահովված անձինք` իրենց տաղանդի եւ հնարամտությա՞ն (ինչպես Apple-ի, Google -իեւ Facebook-ի հիմնադիրներ Սթիվ Ջոբսը, Սերգեյ Բրինն ու Մարկ Ցուկերբերգն են), թե՞ որպես ժառանգություն փոխանցված բացառիկ արտանությունների եւ երկրի ունեցվածքին տնօրինելու անսահմանափակ իրավունքի շնորհիվ:
Մերձավոր Արեւելքում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ արդյունքում պատմության ընթացքի վրա ազդում են իրենց բնատուր ձիրքի, մաթեմատիկական տաղանդի շնորհիվ հարստացածները, եւ նրանց հայտնագործություններն օգնում են տապալել նրանց, ովքեր հարստացել են` ստանալով անսահմանափակ իշխանություն: Խոսքը Facebook-ի հիմնադիր Ցուկերբերգի եւ նրա «զավակը» հանդիսացող սոցիալական ցանցի շնորհիվ տապալված կամ տապալվող Մուբարաքի ու Քադաֆիի մասին է:

«Եվրատեսիլ-2011»-ին Էմմին «Boom-Boom» է երգելու


Այսօր` կայացել է «Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան երգի ընտրության եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 4 տարբեր երգեր: Այդ երգերից մեկն էլ միջազգային հեղինակավոր մրցույթում պետք է կատարի Էմմին:
Ժյուրիի եւ հանդիսատեսի 50/50 համամասնությամբ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Apricota-ի հեղինակած «Boom-Boom» երգը:
Ներկայացված էին նաեւ Դերհովայի «Այո», Մարտին Քեսիչիի «Գուդբայ», Վահրամ Պետրոսյանի «Հայ» երգերը, սակայն ընտրությունը կանգ առավ «Boom-Boom»-ի վրա:
Նշենք նաեւ, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:
Մրցույթի առաջին կիսեզրափակչում Էմիի հետ միասին ելույթ են ունենալու նաեւ Ալբանիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Սան-Մարինոյի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:


пятница, 4 марта 2011 г.

NASA-ի արբանյակն ընկել է Խաղաղ օվկիանոսը


Հրթիռակիր Taurus XL-ը, որը պետք է ուղեծիր դուրս բերեր Glory կլիմայական արբանյակը, ամենայն հավանականությամբ, ընկել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում:
Հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Կալիֆոռնիայի բազայից մի քանի ժամ առաջ, բայց չի կարողացել արբանյակը ուղեծիր դուրս բերելու համար անհրաժեշտ արագություն հավաքել: Տեխնիկական խնդիրները ծագել են բաց թողնելուց մի քանի րոպե հետո:
Ըստ Rosbalt-ի`Glory արբանյակը պետք է հետեւեր ատմոսֆերայում գտնվող տարրական մասնիկներին եւ դրանց ազդեցությանը երկրագնդի կլիմայի վրա: Բացի այդ, այն պետք է հետեւեր արեւային ակտիվությանը եւ որոշեր, թե ինպես է արեւային ճառագայթումն ազդում Երկիր մոլորակի դիրքի վրա:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է $424 մլ

Հայաստան համակարգիչների ներմուծումը կրճատվել է 2 անգամ

2010 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 578 հազար համակարգիչ: ՀՀ Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Հայաստան համակարգիչների և դրանց բլոկների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ: Նշենք, որ 2009 թվականին հանրապետություն ներմուծվել էր 960 հազար համակարգիչ: 2010 թվականի 12 ամիսների կտրվածքով Հայաստան ներմուծված համակարգիչների և դրանց բլոկների մաքսային արժեքը կազմել է շուրջ 47.7 մլն դոլար:

Հայաստանում հնարավոր կլինի Online օգտվել զբոսաշրջային ծառայություններից


Հյուրանոցային ամրագրման համակարգի՝ armhotels.am կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 4-ին։ Նոր գործարկված համակարգը այցելուներին հնարավորություն է տալու ծանոթանալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային առանձնահատկություններին եւ էլեկտրոնային ձեւաչափով ամրագրել հետեւյալ ծառայությունները` զբոսաշրջային տների վարձակալում, բնակարանների կարճատեւ վարձակալություն, թանգարանների մուտքի տոմսերի ձեռքբերում, ավտոմեքենաների վարձույթ, ռեստորաններում տեղեր, մեկօրյա էքսկուրսիաներ եւ այլն։
Առցանց ամրագրման համակարգի ստեղծման բիզնես-ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Հակաճգնաժամային միջոցառումների շարքում ՌՈՒՄԷԱ ընկերությանն այդ նպատակով տրամադրվել է 25 մլն դրամ վարկ` հինգ տարի մարման ժամանակով ու արտոնյալ պայմաններով: ՌՈՒՄԷԱ գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ այսօր աշխարհում գոյություն չունի որեւէ հյուրանոցային ցանց, որ չունի առցանց ամրագրում։
Ռ. Գրիգորյանը նշեց նաեւ, որ ընկերությունը պայմանագիր է կնքել աշխարհի խոշորագույն եւ առաջավոր էլեկտրոնային վճարային համակարգի` Many bookers-ի հետ:
Ներկայումս ցանցին միացած է 106 հյուրանոց, իսկ առաջիկայում համակարգում կներառվեն թանգարաններ, մշակութային այլ օջախներ, զբոսաշրջային ոլորտում առկա տրանսպորտային ծառայություններ եւ այլն:

Ազատ երկրներում կանայք ավելի շատ են ծխում



Կանադայի Ուոթերլոու համալսարանի փորձագետները վստահեցնում են, որ որքան ազատ և ժողովրդավար է երկիրը, որտեղ ապրում է կինը, այդքան նա ավելի հակված է նիկոտինային կախվածության։
Ըստ Reuters գործակալության ՝ զարգացող երկրներում միլիոնավոր կանայք ծանր հիվանդություններ ստանալու և անգամ մեռնելու վտանգի տակ են, քանի որ նրանց տնտեսական ու քաղաքական կարգավիճակի աճով է պայմանավորվում ծխախոտի օգտագործման չափը։
Ըստ վերլուծաբանների՝ ներկա պահին կանանց իրավունքների ու հնարավորությունների ցածր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Ուգանդան, տղամարդիկ 5 անգամ ավելի շատ են ծխում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Եվ ընդհակառակը, այն երկրներում, որտեղ կանայք լայն իրավունքներ ունեն (Ավստրալիա, Կանադա, Նորվեգիա, Շվեդիա և ԱՄՆ), երկու սեռերի միջև ծխախոտի օգտագործման տարբերությունը հասնում է նվազագույնի. այստեղ թե կանայք, և թե տղամարդիկ գրեթե հավասար են օգտագործում ծխախոտ։

среда, 2 марта 2011 г.

Գերմանիայում ներկայացրել են մի նոութբուկ, որը կառավարվում է մարդու հայացքով


Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է մի նոութբուք, որը կառավարվում է մարդու հայացքով:
Այդ տեխնոլոգիան մշակել է Tobii ընկերությունը եւ իրացրել Lenovo նոութբուքում: Այն հիմնված է աչքի համար անտեսանելի ինֆրամարմիր ճառագայթման եւ հատուկ տեսախցիկների վրա, հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը:
Համակարգը թույլ է տալիս պտտել փաստաթղթերը, մշակել պատկերները, անցում կատարել պատուհաններով, ավտոմատ կերպով նվազեցնել դիսփլեյի պայծառությունը:
Առայժմ հայտնի չէ, թե երբ նոութբուքերը արտադրության կդրվեն:

Google-ը հայտարարել է Gmail փոստի խափանման պատճառը


Google ընկերությունը հայտարարել է Gmail փոստի խափանման պաշտոնական պատճառը։ Ինչպես հաղորդվում է ընկերության բլոգում, փոստային ծառայությունը չի աշխատել ծրագրային ապահովման թարմացման պատճառով։
Դրա արդյունքում Gmail 0,02 տոկոս հաճախորդները զրկվել են փոստում պահպանվող հաղորդագրություններից։
Google-ի ամենամսյա աուդիտորիան կազմում է ավելի քան 190 մլն մարդ։ Ստացվում է, որ իրենց նամակները կորցրել են 38 հազար մարդիկ, հայտնում է Lenta.ru-ն։

вторник, 1 марта 2011 г.

Գերմանացի ինժեներները ստեղծել են մտքի ուժով կառավարվող ավտոմեքենա



Բեռլինի ազատ համալսարանի AutoNOMOS լաբորատորիայի ինժեներները փորձարկել են մի մեքենա, որը կարելի է կառավարել առանց ձեռքերի օգնության, հայտնում է Reuter գործակալությունը։
Ձևափոխված Volkswagen Passat մակնիշի մեքենան կարելի է կառավարել մտքի ուժով՝ գլխին ամրացված նեյրոնների լրակազմի օգնությամբ, որը գլխուղեղի ազդակները փոխանցում է ամենաժամանակակից ռադարային տեխնոլոգիաների ու տեսախցիկների կիրառման միջոցով։
Մեքենան, որի շարժման ուղղությունն ու արագությունը որոշում է վարորդի ուղեղը, անվանել են MadeInGermany։
Մեքենայի ստեղծման մասին հատնի էր դարձել դեռ անցյալ տարվա աշնանը։
Ռոբոտ մեքենան օգտագործում է հատուկ տեսախցիկներ, լազերային ռադարներ, ինչպես նաև արբանյակային նավիգացիոն համակարգի տվյալներ՝ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին տեսնելու ու երթևեկության հաշվառկը կատարելու համար։