понедельник, 31 января 2011 г.

Մեծ պատ (Great Wall)

Չինական պատն ունի 1500 մղոն երկարություն: Այդ պարսպի կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ. 500 տարի առաջ քիների առաջնորդ Քինի կողմից և ավարտվել 1368 թվականին: Այն շատ բարձր է, ձգվում է սարերի հովիտներից մինչև գագաթները` անցնելով 7 նահանգների միջով: Յուրաքանչյուր մղոն կառուցվել է ձեռքով` աղյուսներից և հողից: Մեծ պատի կառուցման նպատակն էր` տարբեր պաշտպանական օղակները միացնելը: Ասում են, որ ամեն մի պատը կառուցելու համար պահանջվել է 10 տարի: Մարդիկ կարող են այնտեղ քայլել ինչպես արահետով:

Խորհուրդներ սկսնակ լուսանկարիչներին


воскресенье, 30 января 2011 г.

Internet sleng

Netequette arm


Social Media for NGOs


Տեխնոլոգիաներն հանուն խաղաղության


Ինտերնետային տեքստի առանձնահատկությունները


суббота, 29 января 2011 г.

Կանացի արցունքները նվազեցնում են տղամարդկային լիբիդոն

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ կանացի արցունքների հոտը նվազեցնում է տղամարդկանց մոտ թեսթոստերոնի մակարդակը։ Այդ մասին գրում է Le Temps-ը՝ հիմնվելով Science ամսագրի հրապարակման վրա։ Այս հայտնագործությունը առաջին անգամ հանգեցնում է այն մտքին, որ կանացի արցունքներում քիմիական տարրեր կան։
Հայտնաբերվել է, որ «էմոցիոնալ» արցունքների կազմը տարբերվում է «ակամա» արցունքների կազմից, որոնք մաքրում եւ պաշտպանում են աչքը։ Առաջիններում 24 տոկոսով բարձր է պրոտեինների քանակը։
Այսպիսով՝ արցունքները կանանց համար պաշտպանության միջոց են՝ նվազեցնելով տղամարդկանց ցանկությունը, կանայք ինքնապաշտպանվում են, գտնվելով հոգեբանորեն թույլ վիճակում։

четверг, 27 января 2011 г.

Այսօր լրանում է հայկական բանակի ստեղծման 19-ամյակը:

Այն ստեղծվեց ճիշտ այն պահին, երբ հարցականի տակ էր մեր անակխությունը: Ձևավորվեց և տարիների ընթացքում հզորացավ: Հայոց բանակը մեր ազգային հպարտությունն է, իսկ հակառակորդների համար` զսպվածության և զգոնության մղող հզոր գործոն: Այսօր մենք ունենք կայուն պետականություն, հզոր բանակ, որի  հուսալի պաշտպանությամբ ապահով են մեր երկրի սահմանները եւ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կառուցում է իր նոր, ազատ կյանքը: Մենք խոնարհվում ենք բոլոր այն զինվորների հիշատակի առջև, ովքեր ոչինչ չխնայեցին այսօրվա ու վաղվա Հայաստանի համար, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:





среда, 26 января 2011 г.

Գիտեք որ...

Գիտեք որ կիտրոնի հայրենիքը Հնդկաստանն է: Յոգերը այն առողջության պահպանման  միջոց են համարում: Կիտրոնենու պտուղները հարուստ են հիմնային տարրերով, ինչպես նաև պարունակում են օրգանական թթուներ` հիմնականում կիտրոնաթթու (8%), շաքար (3%), ազոտային նյութեր, վիտամիններ և այլն: Թարմ կիտրոնահյութը հարուստ է C վիտամինով, բայց այդ վիտամինի մեծ մասը երկար պահելու դեպքում օդի ազդեցությամբ քայքայվում է: Կիտրոնը հրաշալի մանրէասպան է, օգնում է օրգանիզմից թունավոր նյութերի և նստվածքների հեռացման պրոցեսին: Շատ երկրների ժողովրդական բժշկության մեջ կիտրոնը կիրառում են զանազան` դեղնախտի, լնդախտի, թոքախտի, գոտկացավի և այլ հիվանդությունների  բուժման համար:   Եթե նրա հյութով ցողվեն աչքերը, ապա դրանք կփայլեն: Իսկ թթու լիմոնը հանում է պեպենները: Հիշե'նք, այն օգտակար է բոլորի` թե' հիվանդի ու առողջի, թե' ուժեղի ու թույլի համար: Բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը:

вторник, 25 января 2011 г.

2011-ը Նապաստակի տարի է

Արեւելյան օրացույցի համաձայն՝ 2011 թվականը նապաստակի տարի է: Ճիշտ է, նապաստակը նույնացվում է վախկոտության հետ, բայց արի ու տես, որ այն խորհրդանշում է նաեւ խիզախություն ու, միեւնույն ժամանակ, զգուշություն: Նապաստակը նաեւ պատվախնդիր է ու համեստ, շփվող, հետաքրքրասեր, ինչպես նաեւ զուսպ, հետեւողական ու խորաթափանց: Նապաստակը չի օգնի նրանց, ովքեր բացահայտ մարտահրավեր կնետեն եւ բախման կգնան: Նա ավելի դիվանագետ է, քան ռազմիկ: Նրա համար «ամենավատ խաղաղությունը» «ամենաբարի պատերազմից» գերադասելի է: : Այս վախկոտ կենդանին, ճկուն եւ խելոք լինելով, կարողանում է խորամանկությամբ հաղթել դաժանությանը: Նապաստակը խորհրդանշում է վերածնունդ, երիտասարդություն, սեր, ինչպես նաեւ աշխարհիկ իմաստնություն, արագաշարժություն:
 Տ/Հ 

понедельник, 24 января 2011 г.

Ոչ ծխախոտին

Հոգեբանները հաստատում են, որ ծխելուն հակված են ամաչկոտները, վախկոտները, նյարդայինները, այսինքն` նրանք, ովքեր շրջապատի մարդկանց ռեակցիաները, անձնական դժվարությունները և անհաջողությունները միանգամայն բուռն են ապրում: Ծխախոտի ծխի քրոմոտոգրաֆիական տարրալուծումը ցույց է տվել, որ բացի նիկոտինից, ծխախոտի մեջ առկա են նաև նաֆթալինի, ֆենոլի ածանցյալներ և այլ վնասակար նյութեր: Ածխածնի օքսիդի` այդ վնասակար գազի մեծ մասը կլանվում է մարդու օրգանիզմի կողմից: Բայց կան  ծխախոտի որոշ տեսակների սերմեր նիկոտին ամենևին չեն պար;ունակում, դրա փոխարեն հարուստ են սպիտակուցներով: Այդ սերմերն ավելացնում են անասնակերի մեջ` սննդարարությունը բարձրացնելու համար: Իսկ ինչպես է բազմանում և աճում ծխախոտը: Ծխախոտն ուժեղ բուրմունք ունի, որը հրապուրում է գիշերային թիթեռներին. հենց այդ թիթեռներն են մասնակցում ծխախոտի ծաղիկների փոշոտմանը: Այդ կարգին պատկանող բույսերը էվոլյուցիայի ընթացքում հարմարվել են, դրանց ծաղիկները սկսում են եթերային յուղեր արտազատել մութն ընկնելիս: Բուրավետ ծխախոտը ցերեկային միջատների կարիքը չունի, ցերեկները ծաղիկները ոչ միայն չեն բուրում, այլև փակ են, ամուր սեղմված, որպեսզի դրանց վրա անկոչ «հյուրերե չնստեն և զուր չթափեն թանկարժեք ծաղկափոշին: Գիշերային միջատներին ոչ միայն ծաղիկների բույրն է գրավում, այլև` գույնը: Բուրավետ ծխախոտի ծաղիկներն առավել հաճախ սպիտակ են և լավ տեսանելի մթության մեջԿան նաև կարմրակապտավուն ծաղիկներ ունեցող ծխախոտներ, բայց դրանք աճեցվում են արհեստական պայմաններում:

воскресенье, 23 января 2011 г.

Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած...

Այսօր լրանում է հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ` Պարույր Սևակի 87-րդ տարելիցը: 1924 թվականի հունվարի 24-ին ՀՀ Արարատի մարզի Չանախչի ( այսօր Զանգակատուն )  գյուղում ծնվեց մի հրաշք մանուկ: Նա դարձավ մեր ժամանակաշրջանի այն բանաստեղծներից մեկը,  ով հայտնաբերեց  տվյալ ժամանակի ոգին եւ մարգարեաբար պատգամներ հղեց իր ժողովրդին: Այսօր էլ շատերի համար Պարույր Սեւակի պոեզիան նվիրական ու թանկ գաղտնիքներով լեցուն սպասված մի նամակ է: Նրա պոեզիան մեր ազգային հարստությունն է: Պարույր Սեւակի ստեղծագործական կյանքը հագեցած է եղել բանաստեղծական նոր ուղիների որոնմամբ, հայտնություններով ու հաղթանակներով: Սեւակը մեկն էր իր իսկ երգած մեծերից , ովքեր ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին եւ նոր օրենք ու կարգ են սահմանում, ովքեր գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ են բացում հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալու համար : Նրա ստեղծագործությունները ներքին մենախոսություններ են : Պարույր Սևակը  հեղաշրջեց հայ պոեզիայի հունը`ստեղծելով բանաստեղծական իր դպրոցը: ՙԱնլռելի զանգակատուն ՚ պոեմը, ՙՄարդը ափի մեջ՚ եւ ՙ Եղիցի լույս՚ ժողովածուները նախանշեցին հայ պոեզիայի հետագա զարգացումը: Նրա մեջ պոռթկում էր հուժկու սերը , սերն` ալեհեր երկրի ու նրա ջահել մարդկանց նկատմամբ , սերը`  բնության թրթռումների նկատմամբ: Այդ սերը մեծ էր ու կրակոտ, համապարփակ ու երփներանգ: Նրա մոտ հնչում է մանկան ծիծաղը, երեւում` տիրամոր արցունքը: Ասելիքը բազմաբեւեռ էր, խորքային ու արդիական: Սեւակը մեզ հետ է ամեն օր ու ժամ: Նա անմահ է: Նրա մեծությունը գնահատողը ժամանակն է:
Տ/Հ

Դիմահարդարումն արվեստ է, որի մասին քչերը գիտեն

Դիմահարդարումն արվեստ է, որը պահանջում է ճաշակ, երևակայություն և նկարչական հմտություն: Այն պետք է ընդգծի դեմքի առավելությունները և կոծկի թերությունները. սա է դիմահարդարման ոսկե կանոնը: Սակայն շատ հաճախ հակառակն է պատահում. կանայք, չտիրապետելով դիմահարդարման կանոններին, ոչ միայն փչացնում են դեմքի բնական գեղեցկությունը, այլև ավելի տեսանելի են դարձնում թերությունները: Գոյություն ունի դիմահարդարման երեք տեսակ` առօրյա, գործարար և երեկոյան, որոնք հաճախ մեր հայ կանայք չեն տարբերում: Առօրյա դիմահարդարման ժամանակ պետք է զերծ մնալ դեմքն ավելորդ գրիմով ծանրաբեռնելուց. դա ոչ թե գեղեցիկ է, այլ անբնական, ընդհամնենը պետք է մի փոքր դիմափոշի քսել, իսկ եթե եմքի մաշկը լավ վիճակում է, դա ավելորդ է: Շատ թեթև կարմրաներկով ներկել այտերը և թույլ ստվերաներկով` աչքերը: Շուրթերը կարելի է ներկել թույլ վարդագույն, մարմնագույն շրթներկով կամ անգույն, սակայն փայլուն, յուղային շրթներկով և այսքանով սահմանափակվել: Գործարար-աշխատանքային դիմահարդարման ժամանակ, պետք է օգտագործել փափկեցնող, ապա տոնային քսուքներ, դիմափոշի, որը պետք է լինի մաշկի գույնին համապատասխան, կարմրաներկ, որը, ի տարբերություն առօրյայի, մի փոքր կարող է արտահայտիչ լինել, աչքերն ընդգծել աչքերի մատիտով կամ սուրմայով, սև, արծաթագույն, շագանակագույն կամ ոսկեգույն ստվերաներկով, բայց ոչ թե փայլփլուն, այլ անփայլ, տուշով մի փոքր խտացնել թարթիչները, շուրթերը շատ նրբորեն եզրագծել շուրթերի մատիտով, ապա ոչ վառ, բաց երանգով շրթներկ քսել: Ինչ վերաբերում է երեկոյան դիմահարդարմանը, այստեղ, կարելի է տուրք տալ ազատությանն ու երևակայությանը, սակայն ամենակարևորը` չկորցնել չափի և ճաշակի զգացողությունը: Կարելի է ավելի համարձակ լինել, բայց որպեսզի չկորցնեք գունային ներդաշնակությունը, պետք է գույները համապատասխանեցնել մազերի, աչքերի, հագուստի գույներին:   Դիմահարդարման արվեստի գաղտնիքն այն է, որ դիմահարդարումից հետո դեմքը գեղեցկանա, առանց արտահայտելու, թե ինչ պարագաներ են օգտագործվել:
Տ/Հ