понедельник, 7 марта 2011 г.
суббота, 5 марта 2011 г.
Երկրագնդի ողջ կարողության գրեթե կեսը պատկանում է այնպիսիներին, ինչպիսին Ցուկերբերգն ու Քադաֆին են
Վերջին տարիներին մոլորակի 0,01 տոկոս հարուստ մարդկանց եկամուտներն այնքան են աճել, որ եթե 30 տարի առաջ 90 տոկոս աղքատների եկամուտները գերազանցում էին 200 անգամ, ապա այսօր ավելի քան հազար անգամ, հաղորդում է Kursor գործակալությունը:
Այս իրավիճակում, ըստ պարբերականի, հարց է առաջանում, թե ինչպես են իրենց հարստությունը կուտակում մոլորակի ամենաապահովված անձինք` իրենց տաղանդի եւ հնարամտությա՞ն (ինչպես Apple-ի, Google -իեւ Facebook-ի հիմնադիրներ Սթիվ Ջոբսը, Սերգեյ Բրինն ու Մարկ Ցուկերբերգն են), թե՞ որպես ժառանգություն փոխանցված բացառիկ արտանությունների եւ երկրի ունեցվածքին տնօրինելու անսահմանափակ իրավունքի շնորհիվ:
Մերձավոր Արեւելքում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ արդյունքում պատմության ընթացքի վրա ազդում են իրենց բնատուր ձիրքի, մաթեմատիկական տաղանդի շնորհիվ հարստացածները, եւ նրանց հայտնագործություններն օգնում են տապալել նրանց, ովքեր հարստացել են` ստանալով անսահմանափակ իշխանություն: Խոսքը Facebook-ի հիմնադիր Ցուկերբերգի եւ նրա «զավակը» հանդիսացող սոցիալական ցանցի շնորհիվ տապալված կամ տապալվող Մուբարաքի ու Քադաֆիի մասին է:
«Եվրատեսիլ-2011»-ին Էմմին «Boom-Boom» է երգելու
Այսօր` կայացել է «Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան երգի ընտրության եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 4 տարբեր երգեր: Այդ երգերից մեկն էլ միջազգային հեղինակավոր մրցույթում պետք է կատարի Էմմին:
Ժյուրիի եւ հանդիսատեսի 50/50 համամասնությամբ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Apricota-ի հեղինակած «Boom-Boom» երգը:
Ներկայացված էին նաեւ Դերհովայի «Այո», Մարտին Քեսիչիի «Գուդբայ», Վահրամ Պետրոսյանի «Հայ» երգերը, սակայն ընտրությունը կանգ առավ «Boom-Boom»-ի վրա:
Նշենք նաեւ, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:
Մրցույթի առաջին կիսեզրափակչում Էմիի հետ միասին ելույթ են ունենալու նաեւ Ալբանիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Սան-Մարինոյի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
пятница, 4 марта 2011 г.
NASA-ի արբանյակն ընկել է Խաղաղ օվկիանոսը
Հրթիռակիր Taurus XL-ը, որը պետք է ուղեծիր դուրս բերեր Glory կլիմայական արբանյակը, ամենայն հավանականությամբ, ընկել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում:
Հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Կալիֆոռնիայի բազայից մի քանի ժամ առաջ, բայց չի կարողացել արբանյակը ուղեծիր դուրս բերելու համար անհրաժեշտ արագություն հավաքել: Տեխնիկական խնդիրները ծագել են բաց թողնելուց մի քանի րոպե հետո:
Ըստ Rosbalt-ի`Glory արբանյակը պետք է հետեւեր ատմոսֆերայում գտնվող տարրական մասնիկներին եւ դրանց ազդեցությանը երկրագնդի կլիմայի վրա: Բացի այդ, այն պետք է հետեւեր արեւային ակտիվությանը եւ որոշեր, թե ինպես է արեւային ճառագայթումն ազդում Երկիր մոլորակի դիրքի վրա:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է $424 մլ
Հայաստան համակարգիչների ներմուծումը կրճատվել է 2 անգամ
2010 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 578 հազար համակարգիչ: ՀՀ Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Հայաստան համակարգիչների և դրանց բլոկների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ: Նշենք, որ 2009 թվականին հանրապետություն ներմուծվել էր 960 հազար համակարգիչ: 2010 թվականի 12 ամիսների կտրվածքով Հայաստան ներմուծված համակարգիչների և դրանց բլոկների մաքսային արժեքը կազմել է շուրջ 47.7 մլն դոլար:
Հայաստանում հնարավոր կլինի Online օգտվել զբոսաշրջային ծառայություններից
Առցանց ամրագրման համակարգի ստեղծման բիզնես-ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Հակաճգնաժամային միջոցառումների շարքում ՌՈՒՄԷԱ ընկերությանն այդ նպատակով տրամադրվել է 25 մլն դրամ վարկ` հինգ տարի մարման ժամանակով ու արտոնյալ պայմաններով: ՌՈՒՄԷԱ գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ այսօր աշխարհում գոյություն չունի որեւէ հյուրանոցային ցանց, որ չունի առցանց ամրագրում։
Ռ. Գրիգորյանը նշեց նաեւ, որ ընկերությունը պայմանագիր է կնքել աշխարհի խոշորագույն եւ առաջավոր էլեկտրոնային վճարային համակարգի` Many bookers-ի հետ:
Ներկայումս ցանցին միացած է 106 հյուրանոց, իսկ առաջիկայում համակարգում կներառվեն թանգարաններ, մշակութային այլ օջախներ, զբոսաշրջային ոլորտում առկա տրանսպորտային ծառայություններ եւ այլն:
Ազատ երկրներում կանայք ավելի շատ են ծխում
Կանադայի Ուոթերլոու համալսարանի փորձագետները վստահեցնում են, որ որքան ազատ և ժողովրդավար է երկիրը, որտեղ ապրում է կինը, այդքան նա ավելի հակված է նիկոտինային կախվածության։
Ըստ Reuters գործակալության ՝ զարգացող երկրներում միլիոնավոր կանայք ծանր հիվանդություններ ստանալու և անգամ մեռնելու վտանգի տակ են, քանի որ նրանց տնտեսական ու քաղաքական կարգավիճակի աճով է պայմանավորվում ծխախոտի օգտագործման չափը։
Ըստ վերլուծաբանների՝ ներկա պահին կանանց իրավունքների ու հնարավորությունների ցածր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Ուգանդան, տղամարդիկ 5 անգամ ավելի շատ են ծխում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Եվ ընդհակառակը, այն երկրներում, որտեղ կանայք լայն իրավունքներ ունեն (Ավստրալիա, Կանադա, Նորվեգիա, Շվեդիա և ԱՄՆ), երկու սեռերի միջև ծխախոտի օգտագործման տարբերությունը հասնում է նվազագույնի. այստեղ թե կանայք, և թե տղամարդիկ գրեթե հավասար են օգտագործում ծխախոտ։
среда, 2 марта 2011 г.
Գերմանիայում ներկայացրել են մի նոութբուկ, որը կառավարվում է մարդու հայացքով
Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է մի նոութբուք, որը կառավարվում է մարդու հայացքով:
Այդ տեխնոլոգիան մշակել է Tobii ընկերությունը եւ իրացրել Lenovo նոութբուքում: Այն հիմնված է աչքի համար անտեսանելի ինֆրամարմիր ճառագայթման եւ հատուկ տեսախցիկների վրա, հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը:
Համակարգը թույլ է տալիս պտտել փաստաթղթերը, մշակել պատկերները, անցում կատարել պատուհաններով, ավտոմատ կերպով նվազեցնել դիսփլեյի պայծառությունը:
Առայժմ հայտնի չէ, թե երբ նոութբուքերը արտադրության կդրվեն:
Google-ը հայտարարել է Gmail փոստի խափանման պատճառը
Google ընկերությունը հայտարարել է Gmail փոստի խափանման պաշտոնական պատճառը։ Ինչպես հաղորդվում է ընկերության բլոգում, փոստային ծառայությունը չի աշխատել ծրագրային ապահովման թարմացման պատճառով։
Դրա արդյունքում Gmail 0,02 տոկոս հաճախորդները զրկվել են փոստում պահպանվող հաղորդագրություններից։
Google-ի ամենամսյա աուդիտորիան կազմում է ավելի քան 190 մլն մարդ։ Ստացվում է, որ իրենց նամակները կորցրել են 38 հազար մարդիկ, հայտնում է Lenta.ru-ն։
вторник, 1 марта 2011 г.
Գերմանացի ինժեներները ստեղծել են մտքի ուժով կառավարվող ավտոմեքենա
Բեռլինի ազատ համալսարանի AutoNOMOS լաբորատորիայի ինժեներները փորձարկել են մի մեքենա, որը կարելի է կառավարել առանց ձեռքերի օգնության, հայտնում է Reuter գործակալությունը։
Ձևափոխված Volkswagen Passat մակնիշի մեքենան կարելի է կառավարել մտքի ուժով՝ գլխին ամրացված նեյրոնների լրակազմի օգնությամբ, որը գլխուղեղի ազդակները փոխանցում է ամենաժամանակակից ռադարային տեխնոլոգիաների ու տեսախցիկների կիրառման միջոցով։
Մեքենան, որի շարժման ուղղությունն ու արագությունը որոշում է վարորդի ուղեղը, անվանել են MadeInGermany։
Մեքենայի ստեղծման մասին հատնի էր դարձել դեռ անցյալ տարվա աշնանը։
Ռոբոտ մեքենան օգտագործում է հատուկ տեսախցիկներ, լազերային ռադարներ, ինչպես նաև արբանյակային նավիգացիոն համակարգի տվյալներ՝ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին տեսնելու ու երթևեկության հաշվառկը կատարելու համար։
Մեքենայի ստեղծման մասին հատնի էր դարձել դեռ անցյալ տարվա աշնանը։
Ռոբոտ մեքենան օգտագործում է հատուկ տեսախցիկներ, լազերային ռադարներ, ինչպես նաև արբանյակային նավիգացիոն համակարգի տվյալներ՝ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին տեսնելու ու երթևեկության հաշվառկը կատարելու համար։
Подписаться на:
Сообщения (Atom)

