четверг, 19 января 2012 г.

Microsoft-ը նոր ֆայլային ReFS համակարգ է ներկայացրել


«Microsoft» ընկերությունը ներկայացրել է նոր ReFS (Resilient File System) ֆայլային համակարգը, որն առաջիկայում կհարմարեցվի Windows Server 8-ին:
Նոր համակարգն իր հիմքում պահպանում է  գոյություն ունեցող NTFS ֆայլային համակարգի տարրերը` հետադարձ համատեղելիության ապահովման համար,  եւ միաժամանակ առաջարկում է տեղեկատվության պահպանման նոր սերդի տեխնոլոգիական առավելություններ:
Նոր համակարգի առանձնահատկություններից են մեծ ծավալի տվյալների, ֆայլերի հետ աշխատելու կարողությունը,  տվյալների վնասումը կանխելու լրացուցիչ մեխանիզմների առկայությունը, ռեսուրսների միավորումն ու վիրտուլացումը,  ֆայլային համակարգի ստեղծման եւ կառավարման գործընթացի հեշտացումը, գրում է SecurityLab-ը:

вторник, 17 января 2012 г.

Պաշտպանվա՞ծ է արդյոք տեսադիտման համակարգը կոռուպցիայից


Հայաստանում ներդրված տեսադիտման համակարգը չի բերի արձանագրված խախտումների աճի: Նման կարծիք է հայտնել ավտոսիրողների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր` հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նշենք, որ նախօրեին Երեւանում գործարկվել է ճանապարհային երթեւեկության տեսադիտման համակարգը: Առաջին փուլում տեղադրվել են 15 արագաչափեր` Իսակովի պողոտայում 2, Արշակունյաց` 2, Մյասնիկյան` 2, Բագրատունյաց պողոտայում` 2, Լենինգրադյան փողոցում` 2, Թբիլիսյան, Աթենքի, Սարալանջի, Աճառյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա)` մեկական: Բացի այդ, մայրաքաղաքի 10 խաչմերուկներում տեղադրվել են 40 տեսախցիկներ, Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Տեսադիտման համակարգի ներդրումն ընթանում է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխման ծրագրի շրջանակներում:
Տենդերի արդյունքում Հայաստանի ոստիկանությունը 25 տարով պայմանագիր է կնքել Security Dreams ընկերության հետ: 6 տարվա ընթացքում նաախտեսվում է 185 արագաչափ եւ 90 տեսախցիկ տեղադրել Երեւանում եւ մարզերում: 2011-17 թվականենրին նախատեսվում են ներդրումներ 9 մլն 849 հազար 562 եվրոյի չափով: Ընկերությունը տոկոսներ է ստանալու տուգանքներից:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով, ամեն օր հանրապետությունում արձանագրվում է ճանապարհային կանոնների ավելի քան 2 հազար խախտում: Ինչպես ցույց է տվել փորձը, տեսախցիկներով եւ արագաչափերով արձանագրվում է 230-ից 300 խախտում: Գրանցումն ընթանում է մի քանի փուլերով, որոնցից առաջին երկուսում ընդգրկված են Security Dreams-ի մասնագետները:
Ըստ Հովհաննիսյանի, ընկերության մասնակցությունն ու անձնական շահագրգռվածությունը գործնականում բացառում են կոռուպցիոն ռիսկերը: Նոր համակարգի ներդրումը թույլ կտա նվազեցնել մարդկային գործոնի հետ կապված ռիսկերը, քանի որ խախտումների գրանցումն ընթանում է մի քանի փուլերով, այդ փուլերից մեկում տվյալների անհետացումը կարող է լուջր հետաքննության պատճառ դառնալ: Փաստացի, Ճանապարհային ոստիկանությունն ու Security Dreams փոխադարձ վերահսկում են իրար:
Ինչ վերաբերում է անընթեռնելի (կեղտոտ) համարանիշներով մեքենաներին, ըստ Հովհաննիսյանի, դա արդեն խախտում է, եւ ոստիկանությունը պետք է զբաղվի նման վարորդներով: Նա հիշատակել է Ռուսաստանի փորձը, որտեղ տեխնոլոգիաները թույլ են տալիս կարդալ նման համարանիշները:

суббота, 31 декабря 2011 г.

Շնորհավորանք

Քոլսոն երիտասարդական կենտրոնը ի սրտե մաղտում է ձեզ անսահման սեր, երջանկություն, նորանոր հաջողություններ ու բարձունքներ գալիք տարում:
Եղեք երջանիկ

пятница, 23 декабря 2011 г.

Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից ֆինանսավորված, Արարատի Երիտասարդական Բանկ-ի հավանությանն արժանացած, <ԵՎրոանկյուն> ծրագրի շրջանականերում կառուցած խաղահրապարակի գործընթացը և բացման արարողությունը











































среда, 7 декабря 2011 г.

Windows 7 հայաֆիկացում (Armenian LIP)



Добавьте подпись

Ընդհանուր ակնարկ

Windows Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) տրամադրում է Windows-ի ամենահաճախ օգտագործվող բաժինների մասնակի թարգմանություն: LIP-ը տեղադրելուց հետո, մոգերի գրվածքները, երկխոսության տուփերը, Օգնության եւ Աջակցման նյութերը կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows 7-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե գնվել է Windows 7 իսպանական տարբերակը, եւ տեղադրվել է Կատալերեն LIP-ը, ապա որոշ գրվածքներ կցուցադրվեն իսպաներենով: Կարող եք տեղադրել մի քանի LIP-եր մեկ հիմնական լեզվով: Windows LIP-երը կարող են տեղադրվել Windows 7-ի բոլոր տարբերակներում:


Համակարգի պահանջները


  • Աջակցվող գործող համակարգեր՝ Windows 7
• Microsoft Windows 7
• Windows 7-ի պահանջվող հիմնական լեզվի տեղադրումը. Անգլերեն
• Ներբեռնման համար պահանջվում է 4.63 Մբ ազատ տարածք
• Տեղակայման համար՝ 15 Մբ ազատ տարածք

Հրահանգներ


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ընդհատեք BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա կտտացրեք BitLocker Drive Enсryption: Կտտացրեք Suspend Protection:

Քանի որ Windows 7 LIP-ի 32-բիթ եւ 64-բիթ տարբերակների համար մատչելի են առանձին ներբեռնումներ, նախքան ներբեռնելը սահմանեք տեղադրված Windows 7 տարբերակը: Ինչպե՞ս սահմանել տեղադրված Windows 7 տարբերակը.

Կտտացրեք Start կոճակին, ապա աջ կտտացրեք Համակարգչին եւ ընտրեք Properties: Կցուցադրվեն համակարգչի հիմնական տեղեկությունները:
Համակարգ հատվածում դիտեք Համակարգի տիպը: Այստեղ կցուցադրվի Windows 7 Գործավար համակարգի 32-բիթ կամ 64-բիթ լինելը: 

http://www.haycomp.ru/load/soft/windows/windows_7_hayafikacowm_armenian_lip/23-1-0-115

Windows 8 - ասեկոսներ


Տեղի է  ունեցել Windows 8 օպերացիոն համակարգի վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսք: Անակնկալները  կսկսվեն հենց  սկզբից - Windows 8-ը  բեռնվում է գրեթե անմիջապեսՄուտքիթույլտվության  համակարգր կբարելավվի`օգտագործելով մեկ webcam, համակարգիչր ավտոմատ կերպով կճանաչի օգտագործողի  դեմքր: Այսպիսովայս գործընթացը այլեւս չի պահանջի անուն ու գաղտնաբառ: Բացի այդ, Windows 8-ը կունենա գործարանային, "զրոյական" հիմքորը  թույլ կտա վերաբեռնել օպերացիոն համակարգը (ֆորմատ)միաժամանակ պահպանելովբոլոր փաստաթղթերըպարամետրերն ու  նույնիսկ ծրագրերր:
Windows 8-ը  կաջակցի հետևյալ ապարատային միջոցներին: Շրջապատի լուսավորությունից կախված մոնիտորի պայծառության ավտոմատ վերահսկում:  USB 3.0 և Bluetooth 3.0-իաջակցություն: Մոնիտորների և պրոյեկտորների , Wireless HD արձանագրությամբ անլար միացման կարողություն