| Ժամը` | 21 Մայիս · 0:00 - 1:00 |
|---|---|
| Վայրը | Քոլսոն երիտասարդական կենտորնում |
| Մանրամասներ | Արարատի երիտասարդական բանկի կողմից դրամաշնորհի արժանացած <Թատրոն> ծրագրի հերթական ներկայացում է |
пятница, 20 мая 2011 г.
вторник, 3 мая 2011 г.
среда, 27 апреля 2011 г.
Արարատի Երիտասարդական Բանկ-ի
կողմից դրամաշնորhի արժանացած
ծրագրերից մեկը
| Ժամը` | 6 Մայիս · 14:30 - 15:30 |
|---|---|
| Վայրը | ք. Արարատ Պարույր Սևակի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում |
| Մանրամասներ | Ներկայացվում է Արարատի երիտասարդական բանկ կոմիտեի կողմից դրամաշնորհի արժանացած ծրագրերից մեկը: Արարատի /Պատանիներ/ խումբը ներկայացնում է /սերը կյանքի շարժիչ ուժն է/ հավերժական թեմայով թատրոն, որի ընթաքցքում կարող եք ականտես լինել Ռուբեն Թուսյանի դատավարությանը` ըստ խմբի |
четверг, 21 апреля 2011 г.
Օգնության ձեռքեր
Երկրաշարժ և այլ արհավիրքներ ապրած հայ ժողովուրդը հասկանում և կիսում է Ճապոնացիների մեծ վիշտը: Ավերիչ երկրաշարժը մեծ ցավ պատճառեց ինչպես Ճապոնիային, այնպես էլ հարևան և դաշնակից մյուս պետություններին: Ողջ աշխարհը սգալով` փորձում է օգնության ձեռք մեկնել ճապոնացիներին:
ԵԱՀԿ Երևանայն գրասենյակի Ստեփանավան քաղաքի Օրհուս կենտրոնը և կամավոր Ջոյ Նաշնը կազմակերպում են բարեգործական ակցիա Ճապոնիայի երկրաշարժից փրկված մարդկանց համար: Նրանք հավաքում են թղթից պատրաստած կռունկներ, որոնք պետք է վաճառեն արտերկրներում 2 դոլոր արժեքով: Ակցիայաի ողջ հասույթը հանձնելու են Ճապոնիային:
Այս բարեգործական ակցիային մասնակցեց նաև Արարատի Երիտասարդական Բանկ կոմիտեն /ԱԵԲ/: Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնի կամավոր, քիմաիայի ուսուցչուհի Գոհար Մարտիրոսյանը սովորեցրեց երիտասարդներին` ինչպես պատրաստել թղթից կռունկ: Քոլսոն Երիտասարդկան կենտրոնում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին իրենց կամավորական աշխատանքով օգնելու ճապոնացիներին: Պատրաստվեցին շուրջ հարյուր տարբեր գույնի կռունկներ և փաթեթավորեցին` Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնին հանձնելու համար: ԱԵԲ-ի կամավորներն ունեցան իրենց ներդրումը այս սրբազան գործին:
среда, 6 апреля 2011 г.
AYB
вторник, 5 апреля 2011 г.
Հայկական կայքերի միայն կեսն է գտնվում .am դոմենային գոտում

Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ.-ի փետրվարի վերջի դրությամբ հետևյալն է` .am - 50%, .com - 32%, .ru - 7%, .net - 3% և այլ դոմեններ - 8%: 2010թ.-ի նոյեմբերի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով և .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնբաժինն աճել է 1 տոկոսային կետ: Մնացած գոտիների համար փոփոխությունների չեն եղել:
Circle.am-ի և «Բիզնես 24»-ի համատեղ պատրաստված զեկույցի համաձայն՝ 2010-2011թթ.-ի փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ի հայտ է բերում հետևյալ պատկերը` .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 3 տոկոսային կետով, .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է 5 տոկոսային կետով և .ru դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով:
Իսկ ինչ վերաբերում է հոսթինգին, ապա հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի նվազման միտումը շարունակական բնույթ է կրում: 2011թ.-ի փետրվարի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղակայված են Հայաստանում և 82%-ը` արտասահմանում: 2010թ.-ի փետրվարի տվյալների համեմատությամբ` հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 6 տոկոսային կետով կամ 25%-ով: Ընդ որում, միայն ձմռան 3 ամ
понедельник, 4 апреля 2011 г.
Chrome-ն ու Safari-ն ամրացնում են դիրքերը

Internet Explorer-ը, չնայած վերջերս թողարկած իններորդ տարբերակին, համաշխարհային շուկայում զիջում է իր դիրքերը: Մարտ ամսին դիտարկչի մասնաբաժինը նվազել է մինչև 55.9%: Փետրվարին IE-ին պատկանում էր շուկայի 56.8%-ը, իսկ 2010-ի մարտ ամսին` 60.7%-ը:
Net Applications-ի մարտյան հաշվետվության համաձայն՝ երկրորդ ամենատարածված դիտարկիչը Firefox-ն է՝ 21.8% մասնաբաժնով:
Հորդանանում հնագույն քրիստոնեական գրքեր են գտել, որոնք կարող են հիմնովին փոխել աստվածաշնչյան պատմությունը
Հորդանանի հյուսիսում քարանձավի մեջ հնագույն ձեռագրեր են գտնվել: Գտածոն, որը 70 գիրք է ներառում, հայտնաբերվել է դեռ 2005-2007թթ., սակայն հանրությանն այդ մասին տեղեկացվել է միայն հիմա: Հավաքածուն թվագրվում է մեր թվարկության առաջին դարով եւ համարվում է քրիստոնեության հնագույն մասունք, հաղորդում Utro.ru-ն:
Գիտնականները կարծում են, որ բանկային քարտի չափով կապարե թիթեղները ներկայացնում են Հայտնության գիրքը:
Ձեռագրերը գրված են հիերոգլիֆներով: Վերծանված մասում պատմվում է մեսիայի, խաչելիության եւ համբարձման մասին: Մասնագետների կարծիքով` գտածոն կարող է հիմնովին փոխել աստվածաշնչյան պատմությունը: Նրանք գտնում են, որ մասունքը վկայում է քրիստոնեության ոչ հրեական ծագման մասին:
четверг, 24 марта 2011 г.
Բարև, Եվրոպա
<Բարև, Եվրոպա> գիրքը կարող եք ձեռք բերել Արարատի <Քոլսոն> Երիտասարդական Կենտրոնում, քաղաքային գրադարանում և դպրոցներում:
Подписаться на:
Сообщения (Atom)



