Մարտի 10-ի գիշերն Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին չորս տարվա մեջ ամենահզոր երկրորդ բռնկումը, որին տրվել է X1.5 աստիճանը։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի արեգակնային բռնկման հզորությունը ընդամենը 1/3-ով է թույլ եղել փետրվարի 15-ին տեղի ունեցած վերջին չորս տարվա մեջ ռեկորդային՝ X2.5 բալ հզորությամբ բռնկումից։ Նշենք, որ արեգակնային բռնկումները դասակարգվում են ռենտգենային ճառագայթման հինգ աստիճաններով, որոնք նշվում են լատինական A, B, C, M եւ X տառերով։ Յուրաքանչյուր հաջորդ տառի հետ հզորությունը մեծանում է 10 անգամով։ X դասն սկսվում է քմ վրա 100 միկրովատտ հզորությունից։
Комментариев нет:
Отправить комментарий