
Մինչեւ վերջերս ընկերության սարքերը անձեռնմխելի էին, քանի որ ստեղծված էին A5 միկրոպրոցեսորների հիման վրա: Նման պրոցեսորներ են տեղադրված Apple-ի թողարկած վերջին 2 ` iPhone 4S եւ iPad 2 մոդելներում: Դրանց պատճառով օգտագործողները չէին կարողանում իրենց ապրանքների վրա անօրինական ծրագրեր տեղադրել:
Ջեյլբրեյքը սեփականատերերին է առաջարկում Apple-ի համակարգ լիովին մուտք գործելու տարբերակ: Այն թույլ է տալիս ընդլայնել սարքի հնարավորությունները: Գոյություն ունի ջեյլբրեյքի 2 տարբերակ, որը կախյալ է, աշխատում է միայն սարքի միանալուց հետո, եւ մյուսը լիակատար, որը կաշխատի որոնումը թարմացնելուց կամ վերականգնելուց առաջ:
Ըստ Dev Team-ի ծրագրավորողների` «նոր A5 Corona ջեյլբրեյքի բոլոր տեխնիկական արգելքները հաղթահարված են, մնում է միայն նվազեցնել սխալների թիվը»:
Ծրագիրը հասանելի կլինի մի քանի տարբերակներով: Այն կաշխատի Mac եւ PC սարքերի վրա, գրում է «gazeta.ru»-ն:
hetaqrqir e
ОтветитьУдалить