Երկօրյա սեմինարն ավարտվեց բուռն քննարկումներով նորից հանդիպելու և համատեղ միջոցառում կազմակերպելու ակնկալիքով:
понедельник, 26 марта 2012 г.
ՍԵՄԻՆԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
среда, 7 марта 2012 г.

<Քոլսոն> Երիտասարդակն Կենտրոնը մարտի 8-ի կապակցությամբ սրտանց շնորհավորում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ցանկանում,որ տղամարդիկ կնոջը հիշեն ոչ թե տարվա մեջ մեկ օր կամ մեկ ամիս,այլ կնոջ համար տոն լինեն տարվա բոլոր ամիսները ու օրերը: Կանանց եւ աղջիկներին ցանկանում ենք քաջ առողջություն,կանացի երջանկություն և անչափ ժպիտներ:
вторник, 6 марта 2012 г.
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԱՅԼԵՎՍ ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ՉԷ
Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորել է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, ում ունեցվածքը գնահատվում է 68,5 միլիարդ դոլար: Նա երկրորդ տեղն է մղել ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսին, ում ակտիվները գնահատվել են 62,4 միլիարդ դոլար: Տարվա ընթացքում երկու գործարարների ունեցվածքն աճել է 11%-ով: Ցուցակի երրորդ տեղում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն է` 43,8 միլիարդով: Չորրորդը կահույքի IKEA խանութների ցանցի հիմնադիր Ինգվար Քամփրադն է` 42,5 մլրդ դոլար ունեցվածքով: Նա էլ դարձել է ամենահարուստ եվրոպացին: Հինգերորդ տեղում ֆրանսիացի Բեռնար Առնոն է`Moet Hennessy Louis Vuitton ընկերության սեփականատերը: Նրա կարողությունը գնահատվում է 42,3 մլրդ դոլար: Ասիայի ամենահարուստ բնակիչ է ճանաչվել հնդկաստանցի գործարար Մուկեշ Ամբանին: Նրա կարողությունը գնահատվում է 26,8 միլիարդ դոլար, եւ նա զբաղեցնում է 11-րդ տեղը: Ամենաշատն իր կապիտալը կարողացել է մեծացնել բրազիլացի նավթային մագնատ Այկե Բատիշտան. տարվա ընթացքում նրա կարողությունը աճել է 32%-ով` մինչեւ 29,8 մլրդ դոլար: Նա ցուցակում 10-րդ տեղն է զբաղեցնում: Ռուսաստանի ամենահարուստ գործարար է ճանաչվել «Մետալոինվեստ» ընկերության համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը գնահատվում է 20,1 մլրդ դոլար: Նրան են պատկանում նաեւ Facebook-ի 5,5% բաժնետոմսերը եւ Digital Sky Technologies-ից մասնաբաժին: |
воскресенье, 4 марта 2012 г.
Հայաստանում ինտերնետի բաժանորդների քանակը
Հայկական մեդիա բլոգ: Հայաստանում ինտերնետի բաժանորդների քանակը: սկզբնաղբյուրը՝ www.gov.am | աղբյուրը՝ www.media.am
Подписаться на:
Сообщения (Atom)