вторник, 6 марта 2012 г.

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԱՅԼԵՎՍ ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ՉԷ



Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորել է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, ում ունեցվածքը գնահատվում է 68,5 միլիարդ դոլար: Նա երկրորդ տեղն է մղել ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսին, ում ակտիվները գնահատվել են 62,4 միլիարդ դոլար: Տարվա ընթացքում երկու գործարարների ունեցվածքն աճել է 11%-ով:
Ցուցակի երրորդ տեղում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն է` 43,8  միլիարդով: Չորրորդը կահույքի IKEA խանութների ցանցի հիմնադիր Ինգվար Քամփրադն է` 42,5 մլրդ դոլար ունեցվածքով: Նա էլ դարձել է ամենահարուստ եվրոպացին: Հինգերորդ տեղում ֆրանսիացի Բեռնար Առնոն է`Moet Hennessy Louis Vuitton ընկերության սեփականատերը: Նրա կարողությունը գնահատվում է 42,3 մլրդ դոլար:
Ասիայի ամենահարուստ բնակիչ է ճանաչվել հնդկաստանցի գործարար Մուկեշ Ամբանին: Նրա կարողությունը գնահատվում է 26,8 միլիարդ դոլար, եւ նա զբաղեցնում է 11-րդ տեղը: Ամենաշատն իր կապիտալը կարողացել է մեծացնել բրազիլացի նավթային մագնատ Այկե Բատիշտան. տարվա ընթացքում նրա կարողությունը աճել է  32%-ով` մինչեւ 29,8  մլրդ դոլար: Նա ցուցակում 10-րդ տեղն է զբաղեցնում:
Ռուսաստանի ամենահարուստ գործարար է ճանաչվել  «Մետալոինվեստ» ընկերության համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը գնահատվում է  20,1  մլրդ դոլար: Նրան են պատկանում նաեւ  Facebook-ի  5,5%  բաժնետոմսերը եւ Digital Sky Technologies-ից մասնաբաժին:


Комментариев нет:

Отправить комментарий