
«Սկզբում այս համարով զանգում էին երեխաները, ուսուցիչները կամ ծնողները եւ տեղեկացնում երեխայի կյանքի ինչ-որ դժվարին իրավիճակի մասին եւ համապատասխան մեր աշխատանքային խումբը արձագանքում էր դրանց, սակայն վերջին 1-2 տարում զանգեր ենք ստանում նաեւ ինտերնետի եւ բջջայինի միջոցով կատարված գործողությունների մասին»,-ասաց Մ. Անտոնյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ինտերնետի կամ բջջայինի միջոցով երեխաները ստացվող զանգերը, ոչ ցանկալի հրավերները կամ առանց իրենց գիտության անպատշաճ բովանդակությամբ նամակներ ուղարկելու փաստերը դեռեւս առանձին բնույթ են կրում, եւ լայն տարածում չունեն, սակայն դրանք եւս կարող են տհաճ ավարտ ունենալ։
Մ. Անտոնյանի խոսքով՝ թեեւ նման դեպքերը դեռեւս շատ չեն, բայց ինտերնետը, ինչպես եւ բջջային հեռախոսը, կամաց-կամաց զանգվածային գործածություն են ունենում եւ շուտով խոսելու ենք այդ ամենի միջոցով կատարվող հանցագործությունների թվի տոկոսների մասին։
Նշենք, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել «Մայքրոսոֆթ» եւ «Վորլդ Վիժն» ընկերությունների աջակցությամբ։
Բավականին հետաքրքիր և տեղին ծրագիր են մշակել:Արդյունավետ կլինի այն առումով, որ կպաշտպանվեն երեխայի իրավունքները և ևս մեկ կառուց հետամուտ կլինի այդ գործունեության իրականացմանը:
ОтветитьУдалитьՀուսով եմ որ մի օր իսկապես կպաշտպանվեն թե երեխաների և թե փոքրերի իրավունքները:
ОтветитьУдалить