Կազմկոմիտեն որոշել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի թալիսման դարձնել հեռուստադիտողների քվեարկությամբ ընտրված առաջատար եռյակին: Առաջնորդների եռռյակը հավաքել է 62%:
Ամենամեծ թվով ձայներ (28%) ստացել է ընձառյուծը, արծաթը ստացել է սպիտակ արջը(18%), իսկ նապաստակին բաժին է ընկել բրոնզը(16%):
Ռուսաստանյան Առաջին ալիքի հաղորդմամբ` թեկնածուների եզրափակիչ ցուցակից դուրս է մնացել Ձմեռ պապը, քանի որ հաղթելու դեպքում Նոր տարվա խորհրդանիշը կդառնար Միջազգային օլիպիական կոմիտեի սեփականությունը:
Թալիսման կոչվելու իրավունքն ստանալու համար մրցել է 8 կերպար: Յքւրաքանչյուրը իրեն ներկայացնելու համար ուներ 2 րոպե: Որպես պարալիմպիկ խաղերի խորհրդանիշ կազմկոմիտեն ընտրել է Շողին եւ Ձյունիկին: Առաջինի հեղինակները մոսկվացի Նատալյա Բալաշովան եւ Ալեքսեյ Մասլինն են, իսկ Ձյունիկի հեղինակը` Սանկտ Պետերբուրգից ութնամյա Անյա Ժիլինսկայան է:
Комментариев нет:
Отправить комментарий