Պեկինի ինտերնետ-սրճարանում մահացել է 33-ամյա գործազուրկ մի տղամարդ, երբ գրեթե մեկ ամիս անցկացրել է ինտերնետում: Չինացին չի լքել հաստատությունը վերջին 27 օրերի ընթացքում, նա քնել եւ սնունդ է ընդունել այդ հաստատությունում: Այս ողջ ընթացքում նա սնվել է արագ պատրաստվող մակարոնեղենով: Մահվան պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ինտերնետ-սրճարանը, որտեղ մահացել է ինտերնետի ֆանատը, գործել է ապօրինի: Այժմ այն փակված է` ստուգումներ իրականացնելու համար:
Ինտերնետ-ակումբից օգտվողների թիվը հասնում է շուրջ 475 միլիոնի: Պաշտոնական տվյալներով, Չինաստանում համաշխարգային սարդոստայնից օգտվողների շուրջ 14 տոկոսը (մոտ 33 միլիոն մարդ) տառապում են ինտերնետից ունեցած կախվածությունից:
Комментариев нет:
Отправить комментарий