Բելգիայի թագավոր Ալբերտ 2–րդի կրտսեր որդին՝ արքայազն Լորանը, երթևեկության կանոնները խախտելու համար զրկվել է վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ արքայազնը երթեկության կանոնը խախտել է Բրյուսելում. նա ժամում 82 կմ արագությամբ ընթացել է քաղաքի այնպիսի հատվածում, որտեղ արագությունը չպետք է գերազանցեր ժամում 50 կմ–ը։ Բրյուսելի դատարանը չի հաստատել արքայազնին վարորդական իրավունքից զրկելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ չհերքելով այն։
Իսկ ահա լրատվամիջոցները մեջբերում են նույնիսկ երթևեկության կանոնը խախտելու համար կազմված արձանագրության համարը։
ՇԱՏԵԼ ՃԻՇՏ ԵՆ ԱՐԵԼ,ՈՐ ԶՐԿԵԼ ԵՆ` ԹՈՂ ԻՄԱՆԱՆ,ՈՐ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ:
ОтветитьУдалить