Գերմանական BMW ավտոկոնցեռնը պատրաստվում է Ժնեւի ավտոսրահում մարտի 1-ին ներկայացնել ապագայի ավտոմեքենայի իր տեսլականը՝ BMW Vision ConnectedDrive-ը, որի ֆուտուրիստական արտաքինի տակ հայտնվել են ինովացիոն տեխնոլոգիաների ամենավերջին լուծումները։
BMW-ի այս նոր կոնցեպտ-մոդելը համալրված է 365 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որն ունակ է 100 կմ արագությանը հասնել 4,8 վայրկյանում։ Մեքենայի 1,3 լիտրանոց դիզելային շարժիչի եւ 2 էլեկտրական շարժիչի շնորհիվ 100 կմ անցնելու համար ծախսում է 3.76 լիտր վառելիք, իսկ էլեկտրաշարժիչները հնարավորություն են տալիս շարժվել հավելյալ 50 կմ եւս։
Մեքենան համալրված է լինելու ConnectedDrive Vision համակարգով, որը լրացնում է BMW-ի կողմից 2 տարի առաջ ներկայացրած Vision EficentDynamics-ին։ Այն վարորդի համար անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան ներկայացնում է Head-Up էկրանին։ Ուղեւորի համար եւս նախատեսված է էկրան, որը հնարավորություն է տալիս ուղեւորին անմիջականորեն ղեկավարել տեղորոշիչ եւ մուլտիմեդիա համակարգերը։ Լուսարձակների վրա տեղադրված տեսախցիկները վարորդին ապահովելու են հավելյալ ինֆորմացիայով։
Մեքենայի յուրօրինակ հնարավությունների մեջ է նաեւ «ավտոպիլոտ» համակարգը, որի շնորհիվ վարորդը կարող է համակարգչին տալ համապատասխան երթուղին,եւ մեքենան ինքուրույն կշարժվի դեպի նշանակետ։ Բացի այդ հնարավոր կլինի մեքենան կառավարել նաեւ բջջային հեռախոսի միջոցով։ Այսինքն, վարորդը կարող է հրահանգով ավտոկայանատեղից կանչել մեքենան եւ նոր նստել ղեկին։
Մեքենայի ավելի մանրամասն տվյալների մասին հայտնի կդառնա մարտի 1-ից 15-ը անցկացվելիք Ժնեւի ավտոսրահում։
Комментариев нет:
Отправить комментарий